Հիտլերի նախկին թիկնապահը բացահայտել է նրա մահվան մասին որոշ անհայտ մանրամասներ
Նացիստական Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի նախկին թիկնապահ Ռոխուս Միշը բացահայտել է Հիտլերի մահվան մասին մինչ այդ անհայտ որոշ մանրամասներ իր «Հիտլերի վերջին վկան» գրքում։ Այդ գրքից մեջբերումներ է ներկայացրել The Sun պարբերականը
«Մահացած ՀԻտլերի աչքերը բաց էին, իսկ գլուխը՝ թեթեւակիորեն առաջ եկած։ Եվան (Բրաունը՝ Ադոլֆի կինը) նրա կողքին էր, ոտքերը առաջ մեկնած, գլուխը խոնարհած դեպի Ադոլֆը։ Նրա կոշիկները բազմոցի տակ էին»,- հիշում է իր գրքում Միշը։
Ռոխուս Միշը Հիտլերի կողքին է եղել ընդհուպ մինչեւ 1945-ի ապրիլ։ Նրա մահվան պահին Միշը կողքի սենյակում էր։
1945-ի ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերը ինքնասպան էր եղել ինքն իրեն կրակելով, իսկ նրա կինը ինքնասպան էր եղել թույն խմելու միջոցով։ Ֆյուրերի թողած ցուցումների համաձայն՝ նրանց մարմինները հանել էին բունկերից, վրան բենզին լցրել ու այրել։
Ռոխուս Միշը մահացել է 2013-ին Բեռլինում 96 տարեկանում։ Մինչեւ կյանքի վերջին վայրկյանները նա հավատարիմ էր մնացել նացիզմի գաղափարներին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան