Վանեցյանը փոխու՞մ է մթնոլորտը
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ի պատասխան լրագրողների հարցին ասել է «Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաեւ այդ տարիներին, ես չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:
Մեծ հաշվով, Վանեցյանը կարող էր սա չասել, բայց ասեց, դրանով իսկ ավելի շահեկան դիրքավորվելով ներիշխանական ճամբարում։ Իրականում կյանքը սեւ ու սպիտակ չէ։ Գուցե հեղափոխությունից քիչ անց այդ գույներն են հարգի, բայց «խաղաղ պայմաններում» կյանքը ավելի բազմաշերտ է ու սովորաբար հարգի են նրանք, ովքեր տեսնում են այդ գույնները։
Խնդիրը Ռոբերտ Քոչարյանը չէ։ Առանց Վանեցյանի էլ շատերը հիշում են, որ Քոչարյանի տարիներին երկրում մեծ զարգացում է եղել, այնպես ինչպես Արցախում եղել են մեծ հաղթանակներ, իսկ Հայաստանում խաղաղություն։ Խնդիրը իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից դա ֆիքսելն է եւ դրանով իսկ տարբերվելով իշխանության մանկապարտեզային թեւից։
Ի դեպ, Արթուր Վանեցյանն առաջին անգամ դրականորեն տարանջատվեց մյուսներից հայտնի գաղտնալսման ժամանակ, երբ մի քանի անգամ զգուշացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի ձերբակալության անթույլատրելիության մասին։ Չլսեցին։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար