Մոտ 27 գերմանական բանկեր մասնակցել են Ռուսաստանի փողերի «լվացմանը»
Մոտ 27 գերմանական բանկեր մասնակցել են Եվրոպայում ռուսական փողերի «լվացմանը»։ Այս մասին հաղորդում է Suddeutsche Zeitung-ը։
Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, գերմանական բանկերի հաշիվների վրա 2010-2014 թվականների ընթացքում ստացվել է մոտ 66,5 միլիոն ԱՄՆ դոլար։
Նման փոխանցումները իրականացվել են մոլդովական Moldindconbank եւ լատվիական Trasta Komercbanka բանկերի միջոցով։
Նաեւ նշվում է, որ ամենամեծ գումարը ($27,4մլն.) փոխանցվել է գերմանական Commerzbank-ին։ Նշված գումարից 23 միլիոն դոլարը նստել է 63 տարբեր բանկերի հաշվեհամարների վրա՝ հինգ օֆշորային կազմակերպություններից։
Ավելի վաղ The Guardian-ը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիայի 17 բանկեր մասնակցել են Ռուսաստանից՝ «լվացված» փողերի դուրս բերմանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ