Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Սահմանադրական կարգի տապալման մի պատմություն

Հայաստանի նորանկախ պատմության ամենաամոթալի եւ ցավալի փուլերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն էին, որոնք, կարելի է ասել, ճակատագրական եղան Հայաստանի հետագա զարգացման համար։

Սակայն քաղաքական գնահատականներից բացի, այստեղ գործ ունենք սահմանադրական կարգի տապալման հետ։ Միայն մամուլում հնչած վկայությունները բավարար են գործի ամբողջական բացահայտման համար։
Հիմա՝ ամեն ինչ հերթով.
1. 1996 –ի նախագահական ընտրություններից քիչ առաջ ընդդիմությունը միավորվեց՝ լուրջ հակակշիռ դառնալու եւ ընտրությունների միջոցով խաղաղ իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Ընդդիմության միասնական թեկնածու դարձավ ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը:
2. Ընտրությունների օրը իշխանությունը գնաց բացահայտ կեղծիքների՝ լցոնումներ, քվեատուփերի առևանգում, ահաբեկում և այլն։
3. Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղի ունեցան արձանագրությունների կեղծում, անգամ նոր արձանագրությունների կազսմում, որոնց մասին բարձրաձայնում էին հանձնաժողովների ընդդիմադիր եւ անկախ անդամները, եւ որի մասին բարձրաձայնել է նաեւ Կարապետ Ռուբինյանը, բայց արդեն 2013-ին:
4. Ընտրությունների ավարտից եւ ձայների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ նույնիսկ այս պայմաններում նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը չի կարողացել հաղթել, և առնվազն երկրորդ փուլն անխուսափելի է:
5. Ընդդիմությունը պահանջեց կատարել վերահաշվարկ՝ ձեռնպահ մնալով Վազգեն Մանուկյանին նախագահ հռչակելու գայթակղությունից:
6. Սկսվեցին խաղաղ, բազմահազարանոց հանրահավաքներ: Ընդդիմությունը պահանջում էր կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ նոր ընտրություններ։
7. Վկայություններ. տարիներ անց, այդ ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Հ1-ով հայտարարեց. «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ…»:
8. Վկայություններ. «Լ. Տեր-Պետրոսյանի զինակիցներից Կարապետ Ռուբինյանը 2011 –ին գրել է. «Եթե ես եւ մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու...»:
9. Սեպտեմբերի 25-ին բազմահազար ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, քանի որ այնտեղ էր գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վազգեն Մանուկյանը ներս մտավ Ազգային ժողովի շենք, որպեսզի բանակցի ԿԸՀ-ի նախագահի հետ մի քանի քվեատուփ բացելու ու վերահաշվարկ կատարելու հարցի շուրջ: Բանակցության գնալուց առաջ Վազգեն Մանուկյանը դիմեց իր թիմակիցներին. «Եթե 20-30 րոպեից չվերադառնամ, կգաք իմ հետևից»:
10. Մթնոլորտը շիկանում էր ծայրաստիճան։ Իշխանությունը որևէ զիջման չէր գնում։ Ակնհայտ է, որ իշխանությունը վճռել էր գնալ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ նախագահ հռչակել մարդու, որը չէր ընտրվել։
11. Ցուցարարները մտնում են ԱԺ բակ։
12. Իշխանությունները ուժ են կիրառում, Երեւանի կենտրոնում զրահատեխնիկա է հայտնվում, լսվում են կրակոցներ, բարեբախտաբար զոհեր չեն լինում, եւ նաեւ այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը մնաց ժողովրդի կողքին եւ նպաստեց, որ նրանք հեռանան ԱԺ տարածքից: Վ. Մանուկյանը չփակվեց իր տանը, մենակ չթողեց հազարավոր մարդկանց։
13. Վկայություն. Պաշտպանության Նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե այս դեպքերից հետո ընդդիմությունը նույնիսկ 100 տոկոս ձայն ստանար, ապա նրանց իշխանությունը չէին զիջի, քանի որ ուժային կառույցներն այդ ղեկավարին չէին ընդունի:
14. Վկայություն. տարիներ անց 1996թ. ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանն ընդունեց, որ իշխանության կողմից իր եւ հանձնաժողովի անդամների նկատմամբ ճնշումներ են եղել:
15. Բանակն առաջին անգամ մտավ Երեւան: Բանակը քաղաք մտնելու եւ քաղաքականությանը խառնվելու իրավունք չուներ: Տեղի ունեցան խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ:
16. Խորհրդարանում ցուցադրաբար ծեծի ենթարկվեցին ընդդիմության ներկայացուցիչ մի քանի պատգամավորներ:
17. Բանտերում անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, անմեղ քաղաքացիներ։ Հատկապես դաժան են եղել Կենտրոնի ոստիկանությունում: Ծեծն ու ջարդը շարունակվել են նաեւ բանտերում:
18. Սահմանադրական կարգը, զինված ուժերի և ոստիկանության օգնությամբ, հաջողությամբ տապալվեց՝ նախագահ հռչակվեց մարդ, որը չէր ընտրվել։
19. Մինչդեռ կային բոլոր հնարավորությունները՝ կա՛մ նոր ընտրությունների, կա՛մ երկրորդ փուլ անցկացման, որից հետո մեծ էր հավանականությունը, որ երկիրը կզարգանար այլ ուղղությամբ ու չէին լինի հետագա ընտրակեղծիքները եւ չէր լինի մարտի 1-ը։
«Ազատ միտք եւ ազատ խոսք»
հասարակական կազմակերպություն