Կոբզոնը ուրախ է, որ Ուկրաինան հնարավոր է արգելի Սամոյլովային մուտք գործել իրենց երկիր
Պետդումայի նախագահի մշակույթի հարցերով առաջին տեղակալ, ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը խոստովանել է, որ «շատ ուրախ» է այն լուրին, որ Եվրատեսիլ 2017-ի մասնակից Յուլյա Սամոյլովային հնարավոր է արգելեն մուտք գործել Ուկրաինա։
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը նախօրեին հայտարարել է, որ գերատեսչությունը Սամոյլովայի մուտքը իրենց երկիր արգելող փաստաթուղթ է պատրաստել։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը քննադատել էր ռուսաստանցու մասնակցությունը մրցույթին։ Նա այցելել է Ղրիմ 2015 թվականին՝ առանց թույլտվության, ինչի առկայությունը Կիեւի համար պարտադիր է։ Ընդ որում, «Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Յոն ՈՒլա Սանդը հայտարարել էր, որ Եվրոպական հեռարձակողների միությունը որեւէ բողոք կամ պահանջ ռուսական պատվիրակության նկատմամբ չունի։
«Ես շատ ուրախ եմ, քանի որ ես անընդհատ ասում էի՝ պետք չէ գնալ այնտեղ, ավազակների երկիր, խայտառակել մեր մասնակիցներին։ Դրա համար շատ լավ է, որ նրանք (Կիեւը) արհեստականորեն, ինչպես ֆուտբոլում են ասում՝ «խաղից դուրս իրավիճակ» ստեղծեցին»,– ասել է Կոբզոնը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ի սկզբանե պետք է հրաժարվեր մասնակցությունից։ «Չխայտառակվել եւ ձեռքը պարզած չգնալ այդ ամերիկյան մարիոնետների մոտ»,– ասել է Կոբզոնը, հիշեցնելով, որ 1980 թվականին ԱՄՆ մարզիկները չէին եկել Մոսկվայի օլիմպիադային՝ «ցույց էին տվել իրենց»։
«Իսկ մենք անընդհատ փորձում ենք պաշտպանել ինչ որ թշվառ 30 հազար դոլար, որ մուծել ենք Եվրատեսիլին՝ մասնակցության համար։ Թքած դրանց վրա։ Մենք ավելի շատ ենք կորցրել։ Միայն պատիվն ու խիղճը չենք կորցնում»,– ավելացրել է պատգամավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան