Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սլովակական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ համագործակցությունը:
Անդրադառնալով Հայաստան-Եվրոպական Միության գործընկերությանը՝ Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող կարևոր հենք:
Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում քննարկում է ծավալվել ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների իրագործման շուրջ:
Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար