Շոտլանդիայի խորհրդարանը քննարկելու է անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցը
Շոտլանդիայի խորհրդարանը մարտի 21-ին քննարկելու է անկախության երկրորդ հանրաքվե անցկացնելու հարցը: Նախաձեռնությունը առաջ է քաշել Շոտլանդական Ազգային կուսակցությունը (SNP), որը բացատրում է իր որոշումը պաշտոնական Լոնդոնի կողմից Շոտլանդիայի շահերի նկատմամբ ունեցած արհամարհանքով:
Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի պետք է բանավեճի արդյունքում կողմ կամ դեմ քվեարկեն հանրաքվեին: Հաշվի առնելով այն փաստը, որ SNP-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, ակնկալվում է, որ մեծ հավանականությամբ, հնարավոր կլինի Շոտլանդիայի կառավարությանը լիազորություն տալ անցկացնելու երկրում հերթական հանրաքվեն:
Շոտլանդիան քննադատել է պաշտոնական Լոնդոնին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին մեկնարկելու է բրեքզիթի գործընթացը:
Ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթըրջեոնը հայտարարել է, որ «եթե Շոտլանդիայի խորհրդարանի անդամները հաստատեն հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, և եթե անգամ Մեյը դեմ լինի դրան, Շոտլանդիայի ինքնիշխան ժողովրդի իրավունքն է լինելու որոշել, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում»:
Սթըրջեոնը նախկինում արդեն բազմիցս հայտարարել է, որ Շոտլանդիայի կառավարությունը բնավ գոհ չէ կոշտ բրեքզիթի սցենարից, որով Միացյալ Թագավորությունը ստիպված կլինի հեռանալ ԵՄ-ից և եվրոպական միասնական շուկայից:
Շոտլանդիան ցանկանում է կառույցի հետ առանձին համաձայնագիր ստորագրել, սակայն Լոնդոնը մերժում է այդ հնարավորությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան