Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Արվեստի գործիչներն իրենց աջակցությունն են ցուցաբերել հացադուլ հայտարարած կինոռեժիսորին

 Ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը և երաժիշտ Վահան Արծրունին իրենց մտահոգությունն են հայտնել 12 օր շարունակ հացադուլ իրականացնող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի առողջության վերաբերյալ: Նրանք կարծում են, որ հացադուլի միջոցով Գալստյանը պայքարում է իր գործով, իր մասնագիտությամբ զբաղվելու համար:

«Չեմ կարծում, որ գերմանական և բուլղարական կինոարտադրողներն այնպիսի մի գործի ֆինանսական միջոցներ տրամադրեին, որը հետաքրքիր չէ, անհեռանկարային է: «Տատիկիս վարսերը»-ը ֆիլմն ունի ինչ-որ բան, և դա է պատճառը, որ պետական կառույցն ի սկզբանե պարտավորվել է աջակցել կինոնկարի ֆինանսավորմանը: Հովհաննես Գալստյանն ի վերջո պայքարում է իր գործով զբաղվելու համար. նա ոչ հյուրանոց է կառուցում, ոչ ինչ-որ օբյեկտ է բացում, պարզապես ցանկանում է աշխատել: Կան բոլոր նախնական պայմանավորվածությունները, ֆինանսական աջակցությունը, թե ի՞նչն էր պատճառը, որ այսպես եղավ, չգիտենք»,-ասաց Վիգեն Ստեփանյանը:

Նա շեշտեց, որ դեմ չէ հարցի լուծման համար բողոքել, բայց իրավական դաշտն արվեստագետի ձեռքում չէ, դա այն մարդկանց ձեռքում է, ովքեր պիտի այդ հարցին ընթացք տան: «Ես չեմ կարծում, որ այդքան բարդ ու խճճված խնդիր է, որի լուծման համար տարիներ են պետք, ուղղակի պետք է, որ շահագրգիռ կողմերը հանդիպեն, մի նիստ լինի հանձնախմբի հետ: Հացադուլը լավ հետևանքներ դժվար թե ունենա, ու եթե վատ բան պատահի, Հովհաննես Գալստյանն իր գործն ավարտին չի հասցնի»,-ասաց ռեժիսորը:

Վահան Արծրունու խոսքով` այդ դեպքն ընդհանուր դաշտում առկա խնդիրներից առանձնացնել չի կարելի, որովհետև մշակութային դաշտում տիրող իրարամերժ հակասությունների արտահայտությունն է և ուղղակի հետևանքը: «Մենք այս պահին դիտարկում ենք վարչարարական ճգնաժամ, այսինքն` ոլորտի պատասխանատուները չեն կարող ղեկավարել դաշտը, ինչի պատճառով ստեղծվում է մի իրավիճակ, երբ արվեստագետը նախընտրում է պայքարի ծայրահեղ մեթոդն օգտագործել իր իրավունքների համար: Սա անթույլատրելի իրավիճակ է որևէ մշակույթի, որևէ պետության համար և նշանակում է` ոլորտային ղեկավարությունը ոչ միայն չի գիտակցում իր տեղն ու նշանակությունը, այլև հակադրվում է արվեստագետին: Դա բնական չէ: Ոչ մի երկրում նման բան չկա, որովհետև այդ կառույցները կոչված են աջակցելու արվեստագետին, ստեղծելու պայմաններ, որ ազգային մշակույթը զարգանա»,-ընդգծեց երաժիշտը:

Արծրունու համոզմամբ՝ արվեստում առաջինը ստեղծագործողն է, երկրորդը` կատարողն է, երրորդ տեղում է արվեստաբանը, որը մեկնաբանում է ստեղծագործողի ու կատարողի աշխատանքը և չորրորդը միայն չինովնիկն է, որն ըստ օրենքի պետք է ստեղծի պայմաններ, որ ստեղծագործող մարդն ուսում ստանա, հնարավորություններ ունենա զարգանալու, ներկայացնի նրան, հանրահռչակի ՀՀ-ում և երկրից դուրս:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս ֆիլմփրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել: Ինը օր հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ: Հանդիպումը ձայնագրվել է: Ձայնագրությունում, որը լսելու հնարավորություն ունեցան լրագրողները, Լիլիթ Մակունցն Ազգային կինոկենտրոնի տնօրենին հանձնարարում է կնքել նոր պայմանագիր ֆիլմի արտադրության շարունակության վերաբերյալ, վերաձևակերպել ու վերահաստատել այն պարտավորությունները, որոնք կինոկենտրոնն ունի նախագծի հանդեպ, նամակով դիմել ֆիլմի համարտադրողներին, որ բուլղարական և գերմանական կողմերը երկարացնեն ֆիլմի արտադրությանն իրենց մասնակցությունը, որպեսզի չկորչեն միջազգային ներդրումները: Մակունցը նաև պարտադրում է վերահսկման բաժնի հետ գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները և զեկուցել կատարողականի մասին: Սակայն հարցի չլուծման պատճառով փետրվարի 3-ին Հովհաննես Գալստյանը վերսկսել է հացադուլը: Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ 2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։