Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը
ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, իսկ դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։
«Ինչպես նախկինում նշել էի Սահմանադրական դատարան ներկայացվել էին երեք դիմումներ: Առաջին դիմումը թեև վարույթ չընդունվեց, բայց չափազանց կարևոր հարցադրման վերաբերյալ սպառիչ պատասխան տրվեց՝ աշխատակարգային որոշմամբ, այն է՝ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական և համապարտադիր լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ հարցերին:
Հունվարի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել էր երկրորդ դիմումը որը վերաբերում էր քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին, որով առաջանում է արդար դատաքննության և օրինականության սահմանադրական իրավունքի և սկզբունքի խախտման իրավիճակ, քանի որ վճռաբեկ դատարանը կիրառում է գործն ըստ էության չլուծող ինչպես օրինակ կալանքի որոշումն է այն լիազորությունները որոնք վերաբերում են գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Եվ առհասարակ վճռաբեկ վարույթում կալանքի քննության ողջամիտ ժամկետներում քննության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ իրավունքի բացին: Փետրվարի 12-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ որոշել է վարույթ ընդունել և դատաքննությունը սկսելու օր է դիտարկել ապրիլի 9-ը»,- «Փաստինֆո»-ին ասաց Արամ Վարդեւանյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար