Էրդողանն «անցել է» Դարվինին
Թուրքիայի դպրոցների ուսումնական պլաններից պետք է հանվի Դարվինի էվոլուցիոն տեսությունը. աշակերտները դաստիարակվելու են որպես «բարեպաշտ մուսուլմաններ»։ Քիչ չեն նրանք, որոնք սա դիտարկում են որպես «վերադարձ միջնադար», գրում է Tagesanzeiger–ը։
«Քայլ առ քայլ երկիրը գլորվում է դեպի անցյալը, – նշում է թղթակից Էնվեր Ռոբելին, – վերջերս նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող կուսակցությունը փոփխություններ է կատարել Սահմանադրության 18 գլուխներում, որոնք կարող են Թուրքիան դարձնել իսլամական բնույթի ավտոկրատ երկիր։ Այս տարվա ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեն վերջնականապես կորոշի Թուրքիայի ճակատագիրը»։
Իսկ առայժմ, նշում է հոդվածագիրը, Էրդողանի կողմնակիցները իրականացնում են մշակութային հեղափոխություն։ «Կրթության նախարար Իսմեթ Յըլամի կարծիքով, ապագայում միջին դասարանների աշակերտները չպետք է ծանոթանան Դարվինի տեսությանը, ըստ որի մարդն առաջացել է կապիկից. այն կհանվի դասագրքերից։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դպրոցականների ուղեղներում պետք է սերմանեն այն գաղափարը, որ մարդիկ, կենդանիներն ու բույսերը ամենազոր Ալլահի արարչագործությունն են։ Յըլմազի գերատեսչության վերջերս ներկայացրած նոր ուսումնական պլանները կարող են կիրառվել փետրվարի վերջին», – գրում է Tagesanzeiger–ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով