Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է դրսևորեն քաղաքական կամք և գործեն ի շահ խաղաղության ձեռքբերման. Մամեդյարով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը The Korea Times պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտության ու պնդել, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են «բարձր մակարդակով ինքնավարության իրավունք» շնորհել Արցախի բնակչությանը:
«Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է դրսևորեն քաղաքական կամք և գործեն ի շահ խաղաղության ձեռքբերման, կայունության ու տարածաշրջանում կայուն զարգացման»,- ասել է Մամեդյարովը:
Նա նշել է, որ իրենք հույս ունեն, թե այս տարի հստակ առաջընթաց կլինի հայկական զորքերը, այսպես կոչված, «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» դուրս բերման առումով:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի՝ փետրվարի 16-18-ը կանցկացվի անվտանգության հարցերով հերթական համաժողով, որի ժամանակ կարող են հանդիպում ունենալ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար