Հիտլերի կտավներից 5-ն աճուրդի կհանվեն Նյուրեմբերգում (լուսանկարներ)
Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կտավներից հինգը աճուրդի են հանվելու Նյուրեմբերգ քաղաքում, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ այդ տեղեկությունը հանրության լայն շերտերի վրդովմունքն է առաջացրել:
Նյուրեմբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին դատապարտել է կտավներն աճուրդի հանելու որոշումը՝ նկատելով, որ դա «վատ ճաշակի դրսևորում» է:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդի հանվելիք կտավներից մեկը, որում լեռնային լիճ է պատկերված, ունի 51 000 դոլար մեկնարկային գին:
Ի դեպ, կտավներից բացի վաճառքի է հանվելու նաև Հիտլերի ծղոտե բազկաթոռը՝ սվաստիկայի նշանով:
Նմուշների վաճառքով զբաղվելու է Weidler աճուրդի տունը, որը աճուրդի կազմակերպման համար պատահական չի ընտրել Նյուրեմբերգը. 1945թ. հենց այս քաղաքում են դատարանի առաջ կանգնել նացիստական ռեժիմի հանցագործները:
Գերմանիայում օրենքով արգելված է նացիստական խորհրդանիշների հանրային ցուցադրումը. բացառություններ են արվում միայն կրթական կամ պատմական համատեքստում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է