Իտալիայում կրկին սադրանքներ են սկսվել ադրբեջանական խողովակի դեմ
Հարավ–իտալական Սալենտո շրջանում նոր սադրանք է սկսվել Տրանսադրիատիկ խողովակաշարի՝ Հարավային գազային միջանցքի, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Եվրոպա, շինարարության դեմ,– հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով իտալական ԶԼՄ–ներին։
Անցյալ շաբաթ, այն բանից հետո երբ Տրանսադրիատիկ խողովակաշարի (TAP) կոնսորցիումը սկսեց բազմամյա ձիթենիների տեղփոխումը Սալենտոյի տարածաշրջանի Սան–Ֆոկա շրջանից, որով պետք է անցնի գազի խողովակաշարը, NO TAP կոմիտեն բողոքի ակցիա է սկսել՝ կոչ անելով դադարեցնել ծառերի տեղփոխումը։ Ոստիկանությունը դեռեւս չի միջամտել այս ակցիային։
No Tap կոմիտեն գլխավորում է իտալական խորհրդարանում 22% ձայն ունեցող «Հինգ աստղ» շարժման ղեկավարը՝ երգիծաբան, դերասան եւ բլոգեր Բեպե Գրիլոն, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։
Անցյալ շաբաթ տեղփոխվել է բազմամյա 231 ձիթենիներից չորսը, մնացած բոլորն էլ պետք է տեղփոխվեն այն մասերից, որտեղով անցնելու է խողովակաշարը։ Սակայն Սալենտո շրջանի Մելենդունյո վարչական կենտրոնի քաղաքապետարանը, հարցականի տակ դնելով այս ծառերի տեղփոխման օրինականությունը, դիմել է քաղաքաշինության եւ բնապահպանության վարչություններին։
Իր հերթին TAP կոնսորցիումը հայտարարում է, որ գործում է Իտալիայի նախարարների խորհրդի որոշման համապատասխան եւ, որ կազմակերպությունը ունի ծառերի տեղփոխման թույլտվություն։
Սակայն Մելենդունյոյի քաղաքապետարանը հայտարարել է, որ եթե կազմակերպությունը չդադարեցնի տեղփոխումը, իրենք կդիմեն դատախազություն։
No TAP կոմիտեի ակտիվիստները երեկվանից հերթապահություն եւ պիկետներ են անցկացնում այն տարածքում, որտեղ տնկված են ծառերը։ Նրանք Սոլենտոյի բնակիչներին կոչ են անում միանալ իրենց բողոքի ակցիային՝ պահանջելով դադարեցնել խողովակաշարի շինարարությունը։
Եթե մինչեւ ապրիլի վերջ ծառերը չտեղփոխվեն, ապա ծառերի տեղփոխումը պետք է հետաձգվի մինչեւ նոյեմբեր, քանի որ ամռանը տեղփոխումը կարող է ծառերի համար վատ հետեւանքներ ունենալ։ Այս տեսանկյունից, Սալենտոյի շրջանի իրադարձությունները կարող են դադարեցնել TAP նախագծի իրականացումը առնվազն կես տարով։
No Tap կոմիտեն մինչ այդ էլ իրականացրել է ակցիաներ խողովակաշարի շինարարության դեմ, նույնիսկ բռնագրավվել էր TAP կապալառու կազմակերպության տեխնիկան, իսկ TAP կազմակերպության գրասենյակ «մոլոտովի կոկտեյլ»–ով շիշ էր շպրտվել ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ