Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Գեւորգ Կոստանյանը, նոր ինդուլգենցիան եւ հուզական հասարակությունը

Ալեն Սիմոնյանը, որն այժմ զբաղեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, հերթական լայվի ժամանակ ասել է, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախորդ գումարման ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է:

Այսքանից հետո նա ավելացրել է. «Կոստանյանը քաղաքական առումով ներկայացրել է այլ թիմ, եւ ժամանակին պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին որպես ժողովրդի կողմից ընտրված թեկնածու, որն անձամբ ես բավականին բարձր եմ գնահատում։ Ես չեմ ուզում խոսել պարոն Կոստանյանի արժանիքների կամ ընդհակառակը՝ բացասական կողմերի մասին։ Նման մտադրություն չունեմ»։

Ընտրովի վերաբերմունքը նախկին իշխանությունների այս կամ այն ներկայացուցչի նկատմամբ, մեղմ ասած, երկրի զարգացմանը, Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտի նորմալացմանը չի նպաստում:

Ինդուլգենցիան՝ մեղքերի թողությունը, քաղաքականությունում երկիրը ոչ թե առաջ, այլ հետ է շպրտում: Ընտրովի վերաբերմունքը այս կամ այն գործչի նկատմամբ, այն տոնը, որով ասվում է թե այսինչին կամ այնինչին պետք է նոր շանս տանք, հիշեցնում է վաղ միջնադարյան Եվրոպան, եւ ոչ թե ներկա քաղաքակիրթ աշխարհը:

Սկզբում ինդուլգենցիայի ենթարկվեց Հունն Պողոսյանը, որը հաջողությամբ հու-հու, հա-հա արեց, իսկ հիմա, կարծես թե, հու-հու, հա-հա անելու հերթը այն մարդունն է, որը հաջողությամբ քնացրեց մարտի 1-ի գործը, եւ բացի այդ, Հայաստանի ամենահաջող գլխավոր դատախազը չէր:

Ինդուլգենցիայի այս դրսեւորումները շատ վատ նախադեպ է, որից պետք է հրաժարվել, հատկապես հաշվի առնելով ներկայիս հասարակության հուզականության բարձր աստիճանը:

Եթե Ալեն Սիմոնյանը հետեւում է իր հայտարարությունից հետո սոցիալական ցանցերի եւ մամուլի արձագանքին, ապա հաստատ նա եւ իր թիմակիցները պետք է հետեւությունններ անեն եւ առաջին հերթին փոխեն այն տոնը, ձեւը, եղանակը, որով հայտնում են իրենց կարծիքը այս կամ այն գործչի մասին, հրաժարվեն ինդուլգենցիայից, չգնահատեն նրանց, ովքեր «ճիշտ պահին» ճամբարափոխ եղան եւ ամեն ինչ անեն երկրում առկա հուզականության, անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար:

Իսկ երբ ընտրովի «մեղքերի թողություն է» շնորհվում, այն էլ ամենաչընդունված կերպարներից մեկին, որը մեկ օրում 180 աստիճանով փոխեց իր կարծիքը, դիրքորոշումը, հանրության արձագանքը հենց այսպիսին էլ պետք է լիներ:

Աննա Բաղդասարյան

Top-News.am 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է՝ խոսքը որևիցե մեկին պաշտոն տալու քննարկման մասին չէ, այդ հարցով որևէ քննարկում չի եղել. «Ես պնդում եմ՝ Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է, և եթե նա կարող է Արցախին օգուտ տալ միջազգային ասպարեզում և պաշտպանել Արցախի դեմ Ադրբեջանի հայցից, ես պատրաստ եմ դիմել իր և յուրաքանչյուրի օգնությանը դիմել»,–եզրափակել է նա։