Gallup: Թրամփի վարկանիշը հասել է նվազագույնին՝ երդմնակալության պահից ի վեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է նվազագույնին՝ նրա ամբողջ պաշտոնավարման ընթացքում,– հաղորդում է Gallup-ը։
Ըստ հետազոտության տվյալների, որոնք անց են կացվել մարտի 18-ին, Թրամփի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 37%-ը, այն դեպքում, երբ հարցվածների 58%-ը նրան դեմ են արտահայտվում։
Հարցման առաջին օրը՝ հունվարի 22-ին, նախագահի գործունեությանը հավանություն տվողների եւ դեմ արտահայտողների թիվը հավասար էր՝ 45%:
Դոնալդ Թրամփը ցածր վարկանիշով աչքի էր ընկնում նաեւ նախագահական ընտրարշավի ընթացքում, սակայն դա չխանգարեց նրան հաղթել ընտրություններում Հիլարի Քլինթոնին։ Չնայած Քլինթոնը ստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը, առանձին նահանգներով՝ քվեարկության երկաստիճան համակարգը նրան թույլ չտվեց նախագահ դառնալ։
Նախագահության առաջին ամիսներին Թրամփի վարկանիշի նվազման միտումը պահպանվել է։
Gallup-ի ամենօրյա հարցումը ընդգրկում է մոտ 1500 չափահաս ամերիկացիների, վիճակագրական սխալմունքը կազմում է պլուս–մինուս երեք տոկոս։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան