Էրդողանը Մերկելին համեմատել է նացիստների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է «նացիստական մեթոդների», օգտագործման մեջ, հաղորդում է N24 հեռուստաալիքը: Իրականում Թուրքիայի առաջնորդը վախենում է պարտվել առաջիկա հանրաքվեի ժամանակ եւ այդ իսկ պատճառով փորձում է թշնամիներ գտնել, այսպես է կարծում գերմանացի քաղաքագետ Ալբրեխտ ֆոն Լուկեն:
Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ սկսված տարաձայնությունների ժամանակ Էրդողանն առաջին անգամ անձամբ Մերկելին մեղադրեց նացիստական մեթոդների օգտագործման մեջ:Նա նաեւ հայտարարել է, որ բերման ենթարկված Die Welt-ի լրագրող Յուչելն ահաբեկիչների գործակալ է: Ավելին, թուրքական ղեկավարությունը համոզված է, որ Գերմանիան աջակցել է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, եւ դա դեռ ամենը չէ:
Էրդողանը մանավորապես ասել է. «Մերկել,այժմ դու օգտագործումես նացիստական մեթոդներ: Այդ մեթոդներն ուղղված են իմ եղբայրների դե,որոնք ապրում են Գերմանիայում, ինչպես նաեւ իմ երկրի նախարարների եւ պատգամավորների դեմ, որոնք ացելություններով գտնվում են Գերմանիայում»:
Դրանից բացի Անկարան գտնում է, որ Գերմանիան աջակցում է Գյուլենին: Թուրքիայում նրան մեղադրում են ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ, իսկ Ֆրանկֆուրտում քրդերի ցույցերից հետո Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը սպառնաց պարզաբանումների համար դեսպանին կանչելով: Այս ամենին այժմ ավելացավ նաեւ անձնական համեմատությունը նացիստների հետ:
Top-News.am


















































Էրդողանը Իտալիայի վարչապետին ծխելը թողնելու կոչ է արել
Թուրքիան կշարունակի նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Էրդողան
Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է ըստ պլանի․ Էրդողան
Էրդողանը հայտնել է՝ մոտ ժամանակներս Ուկրաինայում պատերազմը կավարտվի, թե ոչ
Պաղեստինի ճանաչումը պատմական և չափազանց կարևոր որոշում է․ Էրդողան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ