Արտարժույթի միջազգային հիմնադրամը հետաձգել է Ուկրաինայի ծրագրի քննարկումը
Միջազգային արտարժույթի հիմնադրամի տնօրենների խորհուրդը հետաձգել է Ուկրաինայի հակաճգնաժամային ծրագրի քննարկումը, որը նախատեսված էր մարտի 20-ին։
«Հետաձգման մասին ծանուցումը ուղարկվել է շաբաթ առավոտյան»,– հաղորդում է TACC-ը՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի տեղեկացմամբ, սա շատ անսովոր է, եթե չասենք աննախադեպ, քանի որ նիստի համար արդեն ամեն ինչ պատրաստ էր։ Քննարկումների արդյունքում նախատեսվում էր ծրագրի երրորդ դիտարկման ամփոփում եւ Կիեւին հերթական վարկային տրանշի տրամադրում 1 մլրդ. դոլարի չափով։
Քննարկման հետաձգման ծանուցման մեջ նշվում է, որ «հետաձգումը անհրաժեշտ է, որպեսզի գնահատվի վերջին շրջանի իրադարձությունների զարգացումը եւ քաղաքական քայլերը, որոնք ազդում են ֆինանսական սեկտորի եւ ավելի լայն տնտեսական հեռանկարների վրա»։
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ հույս ունի Միջազգային արտարժույթի հիմնադրամից 1 մլրդ. դոլարի չափով վարկային տրանշ ստանալ՝ մարտին ՄԱՀ տնօրենների խորհրդի որոշումից հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան