Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ նախագահին
1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: Ինչպես հաղորդում է Aysor.am-ը, այս մասին հայտնել են կառավարությունից:
«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահամանված կարգով Մ.Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին»,- նշված է պատասխանում:
Հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած Միխայիլ Աղաջանովին՝ սպանված Իոսիֆ Աղաջանովի հորը, կառավարությունից պատասխանել են.
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներման խնդրագրի քննարկման այս փուլում հանդիպում կազմակերպելը նպատակահարմար չի համարվել։ Հանդիպման խնդրանքով նոր դիմում լինելու դեպքում այն լրացուցիչ կքննարկվի վարչապետի աշխատակազմում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Ենոքյանի հարազատները ևս հանդիպելու խնդրանքով դիմել են վարչապետին»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար