Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում կանխատեսելիություն է անհրաժեշտ. ՌԴ ԱԳ փոխնախարար
Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում անհրաժեշտ են կանխատեսելիություն, կայունություն, հրապարակայնություն եւ միմյանց մտադրությունների ըմբռնում: Հունվարի 30-ին Երեւանում Ալեքսանդր Սերգեեւիչ Գրիբոյեդովի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները առաջընթաց զարգանում են նաեւ ինտեգրացիոն միավորումների՝ ԵՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակում: «Սակայն կարեւոր է կանխատեսելիությունը, երկու կողմն էլ դա լավ է հասկանում: Մեզ անհրաժեշտ է կայունություն, հրապարակայնություն, միմյանց խորհրդածությունների եւ մտադրությունների ըմբռնում»,- ասաց Կարասինը:
Նա նշեց, որ Հայաստանում է աշխատանքային ուղեւորությամբ եւ նախօրեին հանդիպել է երկրի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Գրիգորի Կարասինը շեշտեց, որ շատ հանգամանալից զրույց են ունեցել: «Մենք փաստացի միասին կես օր ենք անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների հետ կապված բոլոր հարցերը»,- հավելեց նա:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը նշեց, որ կողմերը պայմանավորվել են պահպանել շատ սերտ շփումներ, ինչպես նաեւ համակարգում, այդ թվում՝ նաեւ միջազգային հարթակներում ՄԱԿ եւ ԵԱՀԿ շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար