Ուկրաինայում բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Վարշավա տանող մայրուղին
Ուկրաինային մոտ հարյուր հոգի բալակլավաներով փակել են Վարշավա տանող մայրուղու երթեւեկությունը։
Այս մասին այսօր, մարտի 18–ին հաղորդել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից։
Բողոքի մասնակիցները անընդհատ քայլում են հետիոտնային անցումի մասով, եւ այդպիսով արգելափակում երթեւեկությունը։
Նրանք մի շարք պահանջներ են առաջ քաշում՝ մասնավորապես սաթի անարգել արդյունահանման եւ մինչ այդ ձերբակալված՝ Կլեսով գյուղաքաղաքի 43-ամյա բնակչի ազատ արձակման վերաբերյալ։ Իրավապահները գտնում են, որ այդ քաղաքացին հաղորդակից է եղել մասսայական անկարգություններին, որոնց ընթացքում ոստիկանների վրա հարձակումներ են եղել։
Խոսքը այն անկագությունների մասին է, որոնք տեղ էին ունեցել 2016 թվականին՝ Ռովենսկի շրջանում։ Այն ժամանակ մոտ 200 սաթի արդյունահանողներ նույնպես բողոքում էին իշխանությունների գործողությունների դեմ, ովքեր պահանջում էին սահմանափակել սաթի արդյունահանումը։
Սաթի անօրինական արդյունահանումը վաղուց ծաղկում է Ռովենսկի, Ժիտոմիրի շրջաններում եւ Ուկրաինայի այլ կենտրոնական–արեւմտյան հատվածներում։
Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար փորձում են պայքարել սաթի անօրինական արտահանման եւ մաքսանենգության դեմ։ Հաճախ դա բերում է տեղի բնակիչների հետ բախումների, ովքեր զբաղվում են այդ գործով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան