Հունաստանն ու վարկատուները չեն կարողացել համաձայնության գալ Եվրախմբի նիստի նախաշեմին
Հունաստանն ու միջազգային վարկատուները մարտի 20-ին կայանալիք Եվրախմբի նիստի նախաշեմին չեն կարողացել համաձայնեցնել երեք հիմնական թեմաները՝ սոցիալական ապահովագրություն, աշխատանքային բարեփոխումներ եւ էներգետիկա: Այս մասին լրագրողներին ասել է կառավարության ներկայացուցիչը՝ վարկատուների հետ տեսահամաժողովից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեսահամաժողովը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան եւ տեւել է վեց ժամ: Հունաստանի կառավարությունը հույս ուներ լուծել բոլոր վիճահարույց հարցերը մինչեւ մարտի 20-ը եւ ստանալ բարեփոխումների ծրագրի ընթացքի երկրորդ դրական գնահատականը: Առանց այդպիսի գնահատականի՝ Հունաստանը չի կարող ստանալ պետական պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հերթական վարկը: Օգնության երրորդ ծրագիրը նախատեսում է Հունաստանին 86 մլրդ եվրոյի հատկացում այն պայմանով, որ կառավարությունը պետք է իրականացնի բարեփոխումների կոշտ ծրագիր:
Ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, վիճելի հարցերի լուծման համար քաղաքական որոշումներ են անհրաժեշտ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան