Ն. Փաշինյան. «Ես չեմ կարող ներկայացնել Արցախի հանրապետությունը»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո մասնակցել է հավատարմագրված շուրջ 80 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսին:
ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցի հարցին, թե երբ կլինեն Ադրբեջանի հետ պաշտոնական բանակցություններ, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումների ժամանակ քննարկվե՞լ է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը, Փաշինյանը պատասխանել է. «Այն հայտարարությունները, որ ես արել եմ հրապարակայնորեն, իհարկե, այդ բոլոր հարցերը շոշափվել են: Մեր հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ այդ բանակցություններում ես ներկայացնում եմ, կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը: Ես չեմ կարող ներկայացնել Արցախի հանրապետությունը, այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին, այսինքն նրանք ինձ չեն ընտրել վարչապետ: Նրանք ընտրում են իրենց նախագահին, նրանք ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը: Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, ես կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից»:
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ պաշտոնական բանակցությունների ժամկետների վերաբերյալ հարցին, ՀՀ վարչապետը պատասխանել է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն այդ ուղղությամբ աշխատում են, եւ դեռ կոնկրետ ժամկետներ սահմանված չեն: Փաշինյանը նշել է նաեւ, որ պաշտոնական այցով Ռուսաստանում կլինի այն դեպքում, երբ հրավեր լինի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար