Բողոքի ակցիա՝ ի հիշատակ Հաց բերողի (Տեսանյութ)
Ազատության հրապարակը մարդաշատ է։ Քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում Հաց բերողի մահվան համար՝ դրանում մեղադրելով իշխանություններին։ Նախատեսվում են երթ և մոմավառություն։
Հավաքվածներն առաջարկում են Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրում։
Մասնակիցները, «Ա՛ր–թո՛ւր», «Հաց բերողին սպանել եք» վանկարկումներով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ և հավաքվելու են Կառավարության առաջ։
Երթին մասնակցում է նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։
–Եթե իշխանություները նրան 2–րդ անգամ բերման չենթարկեին, նա մեզ հետ կլիներ։ Ես գլուխ եմ խոնարհում նրա առաջ. սքանչելի կոչում է դա՝ Հաց բերող, արդեն խորհրդանշական։ Իմանալով, որ իշխանություններն արդեն քանի օր չեն թողնում սնունդ մտնի «Սասնա ծռերի» մոտ՝ նա կյանքի գնով արեց դա... Իր մահոը սթափեցնող էր, հուսամ՝ այդ ուղերձը ճիշտ կընկալենք և համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք Արթուրին,– «Ազատության» թղթակցի հետ զրույցում ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ ճաղերի հետևում այսօր այլ մարդիկ պիտի լինեն, ոչ թե Ժիրայր Սեֆիլյանը կամ Անդրեաս Ղուկասյանը։
7or.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար