Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վան Գոգի անհայտ նկարը
Նիդեռլանդների Դրենտ քաղաքում գտնվող Վինսենտ Վան Գոգի տուն-թանգարանում է հայտնվել նկարչի անհայտ կտավներից մեկը, որը կարող է արժենալ մի քանի տասնյակ միլիոն եվրո: Այդ մասին հայտարարել է տեղական RTV Drenthe հեռուստաալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ`նկարը թանգարանին է փոխանցել Հաագայի 92-ամյա բնակիչներից մեկը: Տարիների ընթացքում կտավը վնասվել է, քանի որ այն ընտանեկան ժառանգություն է եղել և փոխանցվել է սերնդեսերունդ:
Նկարում հյուրերով լի սրճարան է պատկերված: Մասնագետների կարծիքով` ոճը շատ նման է Վան Գոգին: Եվս մեկ ապացույց կա` նկարի վրա առկա է «Վինսենտ» ստորագրությունը: Իրականությունը պարզելու համար կպահանջվի մոտ մեկ տարի: Նկարի բնօրինակն առայժմ կպահվի անվտանգ վայրում, իսկ այցելուներին կցուցադրվի դրա պատճենը:
Փորձագետները դեռևս չեն կարողանում ասել, թե որտեղ է գտնվում նկարում պատկերված սրճարանը: Ենթադրվում է, որ այն Հաագայում է, որտեղ Վան Գոգը բնակվել է 1869-1873 և 1881-1883թթ.: Մասնագետները նման եզրակացության են եկել այն պատճառով, որ այդ ժամանակ Ամստերդամում և նրա շրջակայքում գործող բարերում մատուցվում էր հիմնականում ժենեվեր (հոլանդական թունդ ալկոհոլային խմիչք) և ջին:
Նկարում սեղաններից մեկի վրա գարեջրով լի բաժակ կա, ինչով հայտնի էր Հաագան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է