Ադրբեջանում անկարգությունների մտավախություն ունեն՝ կապված շիա ասվածաբանի դատի հետ
Ադրբեջանում անկարգությունների մտավախություն ունեն՝ կապված շիա ասվածաբան Սերդար Բաբաեւի դատի հետ։
Ինչպես Turan-ին հայտնել է փաստաբան Ջավադ Ջավադովը՝ Շիրվանի վճռաբեկ դատարանն այսօր մերժել է Բաբաեւի ձերբակալության հետ կապված բողոքը։
Բաբաեւը կալանքի տակ է առվել փետրվարի 22-ին՝ կրոնական քարոզչության, ծեսերի ու ծիսակարգերի օրենքների խախտման հետ կապված։ Բաբաեւն ինքը հերքում է մեղադրանքները եւ քրեական գործը տեղի իշխանության պատվեր համարում։ Ինչպես նշել է փաստաբանը՝ վճռաբեկ դատարանի շուրջ՝ 500-700 ոստիկանական անցակետեր կան։ Դատարան ժամանած մի քանի հավատացյալների ձերբակալել են, ներառյալ՝ իրավապաշտպան Իլգար Իբրահիմօղլուին։
«Նույնիսկ ինձ՝ որպես փաստաբանի թույլ չեն տվել դատարան մտնել։Միայն դատարանին դիմելուց հետո ինձ առանձին ավտոմեքենայով դատարան են բերել»,-ասել է փաստաբանը։ Նա մտադիր է միջնորդել գրավի դիմաց աստվածաբանի ազատ արձակման համար, ինչպես նաեւ բողոք կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ