Ադամ Շիֆը կոչ է արել ավելացնել Արցախին ու Հայաստանին տրամադրվող օգնության չափը (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բարձրաստիճան անդամ Ադամ Շիֆն օտարերկրա հատկացումների ենթահանձնաժողովին կոչ է արել ավելացնել Արցախին ու Հայաստանին տրամադրվող օգնության չափը, հայտնում է Asbarez-ը՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) հղումով:
Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսականն անդրադարձել է նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի սրմանը: Այս համատեքստում Շիֆը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումն ու փոխարենը մեծացնել Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը:
Կոնգրեսականը խորհուրդ է տվել Հայաստանին 40 մլն դոլարից ոչ պակաս տնտեսական օգնություն տրամադրել:
Շիֆի քայլին արձագանքել է ANCA-ի գլխավոր գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ընդգծելով, որ իրենք կշարունակեն համագործակցել օտարերկրա հատկացումների ենթահանձնաժողովի անդամների հետ՝ հայ-ամերիկյան համագործակցությունն ամրապնդելու համար:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ