Հիմա հասկացա՞ք, որ մեղավորը դուք եք, եւ ոչ իշխանությունը
Եթե մինչեւ հիմա ՀՀ աղքատ. բայց շատ հպարտ քաղաքացիները կարծում էին, իսկ ավելի ճիշտ համոզված էին, որ եթե իրենք վատ են ապրում, ապա մեղավորն իշխանություններն են, ապա Նիկոլ Փաշինյանի հերթական լայվից հետո իրենք լիքը նոր բան իմացան:
Եւ այսպես, այժմ ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին հասկացավ, որ իզուր է բողոքել եւ դժգոհել Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից: Նա հասկացավ, որ վատ ապրելու պատճառն այն է, որ ինքը ծույլ է եւ պառկած է դիվանի վրա:
Եւ ափսոս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մի օր համարձակություն չունեցան այդ գաղտնիքը հայտնել բազմաչարչար հայ ժողովրդին: Բազմաչարչար, քանի որ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին հայտնվելը հայ ժողովուրդը դեռ հպարտ եւ արժանապատիվ չէր, այլ միայն բազմաչարչար:
Հիմա արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ: ՀՀ քաղաքացին արդեն քաջատեղյակ է, որ ինքն է մեղավոր, որ գումար կամ շատ գումար չի վաստակում, իսկ նրանք, ովքեր այդ պարզ ճշմարտությունը դեռ չեն հասկացել, հասկացել են մեկ այլ բան՝ իրենք բողոքելու, փողոց փակելու, պիկետ անելու իրավունք չունեն: Այդ իրավունքն ուներ միայն Նիկոլ Փաշինյանը:
Ահա այսպես երջանիկ եւ հպարտ էլ ապրում է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացին: Իսկապես, ի՞նչ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար