14 մլրդ դոլար. Թրամփի վարչակազմն ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստն է
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նորաստեղծ վարչակազմում ներառված բարձրաստիճան պաշտոնյաների կարողության ընդհանուր չափը հասնում է 14 մլրդ դոլարի:
Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ սա ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստ վարչակազմն է:
Նշվում է, որ ամերիկյան նոր իշխանությունների ֆինանսական կարողության վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել են նրանց հետ աշխատող մասնավոր բանկիրները, ֆինանսական գծով խորհրդատուները:
Նշենք, որ նախկինում մի շարք հայտնի իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհությամբ են նկատել, որ 70-ամյա հանրապետականն իր շուրջը հավաքել է բիզնես ոլորտի «ծանրքաշայիններին», որոնց բանկային հաշիվներին միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ կան:
«Թրամփն իր շուրջ հավաքել է միլիարդատերերի թիմ, իսկ դա վկայում է, որ նա սխալ ուղղությամբ է շարժվում»,-ասել է աշխարհում աղքատության և անհավասարության հարցերով զբաղվող Oxfam International կազմակերպության ղեկավար Ուինի Բյանիման:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով