Ադրբեջանցի նախարարի դուստրը պատմել է իր ու Ջիգարխանյանի մտերմության մասին
Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի մշակույթի նախարար, Ադրբեջանի առողջապահության նախարարի դուստր Նարմին Շիրալիևան «Москва-Баку» պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերմության մասին:
«Արմեն Բորիսովիչը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Արտիստ, որը մարմնավորում է խորհրդային կինեմատոգրաֆիան, որով մեծացել է խորհրդային մարդկանց ոչ մեկ սերունդ: Ես շեշտում եմ՝ խորհրդային մարդկանց: Քանի որ նրա (կարիերայի) ծաղկման շրջանը համընկնում է հենց այդ ժամանակահատվածի հետ: Արմեն Բորիսովիչը նկարահանվել է իմ լուսահոգի ամուսնու՝ Եվգենի Գինզբուրգի մի քանի ֆիլմերում, և նրանք շատ լավ ընկերություն են արել», - պատմել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի պաշտոնյան:
Շիրալիևան նաև հիշել է հայ լեգենդար դերասանի հետ Բլագովեշչենսկ ճամփորդությունը, երբ իրենք հազիվ են փրկվել ավիավթարից:
«Բլագովեշչենսկում թռիչքուղին շատ կարճ է: Ինքնաթիռը սկսեց անկման գնալ, հարվածեց գետնին ու կտրուկ օդ բարձրացավ: Ես շատ էի վախեցել, գունատվել: Հետո ինձ պատմեցին, որ կողքից էլ դա շատ սարսափելի էր դիտվում: Ջիգարխանյանը բռնեց ձեռքս ու շշնջաց. «Աղջիկս, աղջիկս, մի՛ վախեցիր, պետք էլ չէ մեզ այնտեղ գնալ, հիմա հետ՝ տուն կթռչենք: Սկսեցինք կատակել, շեղվեցինք և երկրորդ անգամից վայրէջք կատարեցինք»,- պատմել է Շիրալիևան:
Հարցազրույցի ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը՝ նշելով, որ չի կարելի համեմատել «բարդագույն քաղաքական հարցն» ու մարդկային հարաբերությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է