Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Աշխարհ

The New York Times․ Գերտ Վիլդերսի անհաջողության պատճառը մտահոգված հոլանդացիների ձայների տարաբաշխումն էր

Ըստ էքսիտ- փոլերի նախնական տվյալների՝ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսի ակնկալիքները չեն արդարացել՝ նա ստացել է տեղեր խորհրդարանում, սակայն չի կարողացել համոզել զգալի քանակության ընտրողների, որ սատարեն իր արմատական դիրքորոշումները՝ մուսուլման ներգաղթյալների մուտքը ԵՄ արգելելու ու ԵՄ-ից Նիդեռլանդների դուրս գալու մասին, գրում է The New York Times-ը։

Այս արդյունքները անմիջապես ողջունել են եվրոպամետ քաղաքական գործիչները, որոնք հույս ունեն, որ իրենց կհաջողվի կանգնեցնել ուժ հավաքող պոպուլիստական, հակաեվրոպական ու հակամուսուլմանական ուժերը, որոնց մարմնավորումն է դարձել Վիլդերսը, ասվում է հոդվածում։ «Ընտրողները, որոնց մասնակցությունը ընտրություններին ռեկորդային էր, այդուհանդերձ նախապատվություն են տվել աջ ու աջ կենտրոնամետ կուսակցություններին, այդ թվում գործող վարչապետ Մարկ Ռյուտեի կուսակցությանը»,- նշում է հոդվածագիրը։

Նիդեռլանդական ընտրությունները կարեւոր ցուցիչ են համարվում առաջիկա ամիսներին Ֆրանսիայում, Գերմանիայում ու գուցե նաեւ Իտալիայում կայանալիք ընտրությունների արդյունքների կանխատեսման համար։

«Բրեքսիթից ու ամերիկյան ընտրություններից հետո նրդեռլանդցիները ասացին «ոչ» սխալ պոպուլիզմին»,- ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։

«Պոպուլիստների կոչերը այստեղ՝ Նիդեռլանդներում մերժվեցին ։ Մեր ընտրություններին հետեւում էր ամբողջ Եվրոպան, ամբողջ աշխարհը, որպեսզի հասկանա, արդյոք Եվրոպան տեղի կտա պոպուլիստների կոչերին»,- ասել է Ալեքսանդր Պեխտոլդը, «Դեմոկրատներ-66» ձախակողմյա կուսակցության առաջնորդը, որը նույնպես լավ արդյունքներ է ստացել ընտրություններում։

Քաղաքագետ Մարկ Բովենսը նշում է, որ Վիլդերսի կուսակցությունն ու մյուս աջ կուսակցությունները այդպես էլ չկարողացան հաղթահարել իրենց ավանդական շեմը։ նրա կարծիքով պատճառներից մեկն էլ այն է, որ որոշ ավանդական կուսակցություններ շարժվել էին դեպի ավելի ազգայնական ուղղություն՝ Վիլդերսից փոխառելով նրա հռետորաբանության մի մասը ու դրանով իսկ թուլացնելով նրա առագաստին փչող քամու ուժգնությունը։ Նույն միտումն է նկատվում նաեւ նախընտրական Գերմանիայում։

Վիլդերսը, որին կարծես դուր էր գալիս, որ իրեն անվանում են «հոլանդական Դոնալդ Թրամփ», այնքան արմատական հայացքներ ունի, որ ոմանց դա պարզապես վախեցրել է։ Նա կոչ էր անում արգելել Ղուրանը, համեմատելով այն ՀԻտլերի «Մայն կամպֆ»-ի հետ, փակել մզկիթները, իսլամական մշակութային կենտրոններն ու դպրոցները։

Բայցեւայնպես այս ընտրությունների արդյունքները կարող են որոշակի խնդիրներ ստեղծել Նիդեռլանդներում։ Կարող է ձեւավորվել երկրի պատմության մեջ ամենամասնատված կառավարությունը։ Որոշ քաղաքագետներ համարում են ,որ կառավարության ձեւավորման համար շաբաթներ կամ ամիսներ կպահանջվեն, իսկ իշխող կոալիցիան էլ փխրուն կլինի, ամփոփում է հոդվածագիրը։

news.am