Ամերիկահային դատել են 1․29 մլն դոլարի լվացման համար
Դաշնային դատարանը մարտի 16-ին քննել է ամերիկյան Wells Fargo բանկային ընկերության մենեջեր Ալբերտ Յագուբյանի գործը՝ 1․66 մլն դոլարի միջոցների լվանացմանն օգնելու մեղադրանքով, հայտնում է Los Angeles Times–ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Դատավճիռը կհրապարակվի մայիսի 22-ին։
Մինչ այդ հայտնել էին, որ Ալբերտ Յագուբյանը կալանավորվել է 1․29 մլն դոլարի չափով դրամական միջոցների լվացմանը օգնելու համար։
Իշխանությունները հավաստիացնում են, որ նա օգնել է Գլենդեյլի երկու բնակիչների՝ Արտաշես Դարբինյանին ու Օրբել Հակոբյանին, երկու տարվա ընթացքում ապօրինի ճանապարհով ստացված գումարները «լվանալով» բանկի միջոցով ու դրա դիմաց ստանալով իր մասնաբաժինը։
36-ամյա Յակուբյանը իր մեղավորությունը չի ընդունել։ Քննությունը վստահեցնում է, որ նա օգնել է ֆիկտիվ բանկային հաշիվներ բացել ՝ խաբեությամբ ստացված եկամուտները օրինականացնելու համար։ 385 դոլար պարգեւատրության դիմաց հանցագործները առեւտրային ապրանքանիշերի սեփականատերերին առաջարկում էին հետեւել նրանց հեղինակային իրավունքների պահպանմանը ու կանոնավոր հաշվետվություններ ուղարկել այդ մասին։ Սակայն այդ ծառայությունները իրականում չեն տրամադրվել, իսկ առեւտրային ապրանքանիշերի սեփականատերերից ստացված գումարները փոխանցվել են ֆիկտիվ հաշվեհամարների։ Խաբեբաները այդ գումարների մի մասով ոսկի են գնել։
Ավելի վաղ Դարբինյան ու Հակոբյանը դատված են եղել խաբեբայական սխեմաներին մասնակցելու համար։ Իսկ տվյալ գործով դատավարությունը կսկսվի սեպտեմբերին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան