ԵՄ–ը դատապարտել է Ռուսաստանին՝ Ղրիմի բնակիչներին ռուսական անձնագրեր տրամադրելու համար
Եվրախորհրդարանը համատեղ բանաձեւ է հրապարակել՝ նվիրված Ղրիմի իրավիճակին եւ Ռուսաստանի տարածքում ուկրաինացի բանտարկյալներին։
Փաստաթղթում ասվում է, որ թերակղզու տարածքում «բավական վատթարացել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, կան խոսքի իրավունքի խախտումներ, ճնշումներ են գործադրվում ԶԼՄ–ների վրա, պարտադրվում է ռուսական քաղաքացիությունը»։
Եվրահանձնաժողովի կարծիքով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ «Ղրիմում մարդու հիմնարար իրավունքներները երաշխավորված չեն»։
Բանաձեւում նաեւ ընդգծվում է, որ «Ռուսաստանի՝ 2014 թվականի մարտի 21-ի՝ Ղրիմի միավորման որոշումը մնում է անօրինական», ինչպես նաեւ «վճռականորեն դատապարտում է ռուսական իշխանությունների որոշումը՝ Ղրիմի բոլոր բնակիչներին տրամադրել ռուսական անձնագրեր»։
Սրանով հանդերձ, Եվրախորհրդարանը հաստատում է, որ Ղրիմի թաթարները, ովքեր թերակղզու բնիկ ժողովուրդն են, «ճնշումների հիմնական թիրախն են հանդիսանում»։
Ավելի վաղ, ԱՄՆ պետդեպը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ղրիմը Ռուսաստանին միավորելու հետ, դեռեւս կշարունակեն գործել, քանի դեռ Ռուսաստանը վերահսկում է թերակղզին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան