Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Աշխարհ

Ֆրանսիայում կոմպրոմատների պատերազմի նոր զոհը դառնում է Մակրոնը

Ֆրանսիայում նախագահական ընտրարշավը գնալով ավելի անողոք եւ անկանխատեսելի է դառնում։ Ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին։

Երեքշաբթի երեկոյան, մարտի 14-ին, «Ֆրանս Պրես» գործակալությունը հաղորդել է, որ հանրապետության դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել էկոնոմիկայի նախկին նախարար, «Առա՛ջ» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի նկատմամբ։

 

Եւ այսպիսով, քարոզարշավի երեք առաջատար թեկնածուները՝ «Ազգային ճակատի» ղեկավար Մարին Լե Պենը, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ Մակրոնը դարձել են քրեական հետաքննությունների դերակատարներ։

Մակրոնին կասկածում են կոռուպցիայի մեջ։

Ուղեւորություն դեպի Լաս–Վեգաս

2016 թվականին Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մակրոնը այցելել է սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսը Լաս–Վեգասում, որտեղ ելույթ է ունեցել։ Նախարարի ուղեւորությունը ԱՄՆ կազմակերպված է եղել նախարարության հետ կապված Business Finance գործակալության հետ, որը այդ նպատակով վարձել է Havas PR-կազմակերպությանը։ Կապալառուին վարձել են՝ առանց նման դեպքերում անհրաժեշտ մրցույթի, ինչը դատախազությանը ստուգումների հիմքեր է տվել։ Havas կազմակերպությանը Էկոնոմիկայի նախարարությունը փոխանցել է 380 հազար եվրո։
Իր՝ Մակրոնի խոսքերով, ինքը տեղեկացված չի եղել իր՝ ԱՄՆ այցելության հետ կապված կազմակերպչական մանրամասներին։

«Տղայական» հավաքույթ Վեգասում. Կամ ինչպես էր Մակրոնը «զվարճանում» բիզնեսմենների հետ

Հետաքրքրական է, որ աղմուկը սկսվել է երգիծական «Le Canard Enchaîné» պարբերականում հրապարակումից հետո, այն նույն պարբերականի, որը 2016–ին մերկացնող նյութեր էր տպագրել ընտրապայքարի այն ժամանակվա հիմնական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի մասին։ Պարբերականը հաղորդել էր, որ Ֆիյոնի՝ Ազգային ժողովի պատգամավոր լինելու ընթացքում, նրա կինը՝ Պենելոպան ութ տարի աշխատավարձ է ստացել որպես իր ամուսնու օգնական՝ առանց որևէ աշխատանք կատարելու։ Նման մեղադրանքներ  էին առաջադրվել նաեւ նրանց երկու որդիներին։ Ընտանիքին վճարված անօրինական գումարի ընդհանուր չափը մոտ է եղել մեկ միլիոն եվրոյին։ 

Դատախազությունը ստուգումներ է սկսել Ֆիյոնի գրասենյակում, նրա տանը նույնպես խուզարկություն է իրականացվել։ Այն նույն օրը, երբ հայտնվեցին Մակրոնի վերաբերյալ հրապարակումները, Ֆիյոնին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել պետական միջոցների մսխման հոդվածով։

Ոչ ոք չի մոռացվել

Հետաքննության տակ հայտնվեց նաեւ մյուս գլխավոր թեկնածուն՝ Մարին Լե Պենը։ Մարտի երկուսին Եվրախորհրդարանը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Փարիզի Նանտերա արվարձանի դատախազության խնդրանքով՝ մեղադրելով Լե Պենին «բռնության գործողություններ պարունակող նկարների տարածման» մեջ։ 2015 թվականի դեկտեմբերին ազգային ճակատի ղեկավարը Twitter-ում տեղադրել էր «ԻՊ» ահաբեկիչների կողմից սպանված պատանդների, այդ թվում՝ ամերիկյան լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապտժի նկարներ։

Լե Պենը դա բացատրում էր նրանով, որ այդ հրապարակումներով ցանկացել է ուշադրություն հրավիրել ռադիկալ իսլամիստների վայրագությունների վրա, սակայն բուռն բանավեճերից հետո ստիպված եղավ հրապարակումները ջնջել։

Այժմ ընդդեմ Մարին Լե Պենի կարող է քրեական գործ հարուցվել։ Եթե ֆրանսիական դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է երեք տարվա ազատազրկում եւ 75 հազար եվրոյի չափ տուգանք։

Լե Պենը գտնում է, որ Ֆիյոնին մեղադրանք առաջադրելը քիչ բան է փոխում

Լե Պենի նկատմամբ նաեւ հետաքննություն է իրականացվում Եվրախորհրդարանի նախաձեռնությամբ, ԵՄ կողմից տրամադրված միջոցների մսխման կասկածանքով։ Եւս մեկ հետաքննություն վերաբերում է կուսակցական նախընտրական արշավների ֆինանսավորմանը։ Բացի այդ, նրան եւ իր հորը՝ կուսակցության նախկին ղեկավար Ժան Մարի Լե Պենին, կասկածում են այն բանում, որ վերջիններս հարկային հայտարարագրերը լրացնելիս մոտ 60% քիչ ունեցվածք են հայտարարագրել։ 

Տեղերը փոխվում են

Մինչեւ «կոմպրոմատների պատերազմը»՝ նախընտրական վարկանիշային աղյուսակը վստահորեն գլխավորում էին Լե Պենն ու Ֆիյոնը։ Հարցումները ցույց էին տալիս, որ հենց նրանք են հաղթելու առաջին փուլում՝ Լե Պենի աննշան առավելությամբ, սակայն երկրորդ փուլում Ֆիյոնը նրան անցնելու էր՝ հավաքելով ձայների ավելի քան 60%–ը։

Այն բանից հետո, երբ նախկին վարչապետը վարկաբեկվեց, Ֆրանսիայում բողոքի ալիք սկսվեց՝ պահանջելով նրանից՝ հանել թեկնածությունը։ Ֆիյոնի վարկանիշը ցած գահավիժեց, սակայն նա հրաժարվեց դուրս գալ մրցավազքից, եւ «Հանրապետականներ» կուսակցության ղեկավարությունը հավանություն տվեց նրա որոշմանը։

Ֆիյոնը չպատասխանեց հետաքննության հարցերին, հայտարարելով, որ օրենք չի խախտել

Այդ ընթացքում նախընտրական դասավորությունը էականորեն փոխվեց։ Opinion Way կազմակերպության կողմից իրականացված՝ ընտրողների տրամադրության հերթական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թեկնածուների շրջանում դեռևս առաջատար դիրք է գրավում Լե Պենը, ում համար առաջին փուլում պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 27%-ը։
Մակրոնը բարելավել է իր ցուցանիշը, եւ այժմ կարող է հավաքել ձայների 25%-ը։ Ֆիյոնի վարկանիշը շարունակում է իջնել, եւ նրան այժմ կանխատեսում են ձայների 19%-ը։

Սակայն երկրորդ փուլում, ինչպես ցույց է տվել հարցումը, Մարին Լե Պենը, ամենայն հավանականությամբ, կզիջի Մակրոնին եւ Ֆիյոնին։

Պատերազմը շարունակվում է

Իսկ այդ ընթացքում «Կոմպրոմատների պատերազմը» շարունակվում է։ Կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկները պահանջել են, որպեսզի պետական մարմինները ստուգեն Էմանուել Մակրոնի ունեցվածքի հայտարարագիրը, որը նա ներկայացրել է 2014 թվականին նախարարի պաշտոնին նշանակվելիս։ А Journal de Dimanche–ը հաղորդել է, որ Ֆրանսուա Ֆիյոնը 2012 թվականին թանկարժեք նվերներ է ընդունել անոնիմ հովանավորից։ Նա իբր ձեռք էր բերել թանկարժեք պիջակներ էլիտար Arnys բուտիկից՝ թույլ տալով իր փոխարեն վճարել անծանոթ «բարերարին»։

Ֆրանսիայում նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար պետք է հավաքել եւ հանրապետության Սահմանադրական խորհուրդ ներկայացնել քաղաքական գործիչների՝ պատգամավորների, նահանգապետերի, քաղաքապետերի առնվազն 500 ստորագրություն։ Այսօր այդ պայմանը կատարել են ութ թեկնածուներ։

Ամենաշատ ստորագրություն հավաքել է Ֆրանսուա Ֆիյոնը՝ 2953։ Երկրորդ տեղում է կրթության նախկին նախարար, սոցիալիստների իշխող կուսակցության կողմից առաջադրված Բենուա Ամոնը՝ 1717։ Երրորդ տեղում է Էմանուել Մակրոնը՝ նա ունի 1548 ստորագրություն։ Նրանց հետեւում են «Ոտքի՛, Ֆրանսիա» կուսակցությունից Նիկոլյա Դյուպոնը՝ 672, «Աշխատավորական պայքար»–ից Նատալի Արտոն՝ 623, «Ազգային ճակատի» նախագահ Մարին Լե Պենը՝ 618 եւ «Ժողովրդա–հանրապետական միություն» կուսակցությունից Ֆրանսուա Ասելինոն՝ 569 ստորագրություն։

Վերջինը, երեքշաբթի օրը, իր ստորագրություններով թերթիկը ներկայացրել է ծայրահեղ ձախերից եւս մեկ թեկնածու՝ եվրապատգամավոր Ժան Լյուկ Մելանշոնը։ Նրան հաջողվել է հավաքել 666 ստորագրություն։ 

Top-News.am