Փաշինյանը մոռացավ Հայաստան ժամանած հնդիկներին
Անցյալ տարվա ընթացքում Հայաստան ժամանողների թիվը գերազանցել է մեկնածների թվին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։
Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:
Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:
Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով»։
Ավելացնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոռացել է Հայաստան ժամանած հնդիկների մասին: Ըստ լրատվամիջոցներում հրապարակված պաշտոնական տեղեկատվության՝ եթե 2017-ին Հայաստան այցելելու մուտքի վիզա էր ստացել Հնդկաստանի մոտ 10 հազար քաղաքացի, ապա այս տարվա 10 ամիսներին այդ թիվը եղել է ավելի քան 28 հազար։
Ընդգծենք, ընդամենը տասը ամսվա տվյալներով Հայաստան է ժամանել 28 հազար հնդիկ:
Ահա այսքան դուխով հնդիկ կա այս աշխարհում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար