Կարգին Հայկոյի կարգին հեքիաթը Ամանորի տոներին ընդառաջ
Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Մարությանը, որն հանրության ավելի հայտնի է Կարգին հայկո անունով, ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առիթով, որն ավելի շատ ոչ թե ուղերձ, այլ հեքիաթ է հիշեցնում:
Եւ այսպես, անցնենք հեքիաթին:
Հեքիաթի սկզբում Կարգին Հայկոն մեզ ծանոթացնում է, թե ինչ անվանումներ ունեն Երեւանի փողոցներն ու հրապարակները, կարծես այդ մասին մենք չգիտեինք եւ հենց նոր ենք իմացել:
«Մենք փայփայելու ենք մեր քաղաքի անցյալը՝ աչքի լույսի պես պահելով նրա պատմական դեմքը, խնամելով ամեն մի քարը, միեւնույն ժամանակ մենք ստեղծելու ենք նոր քաղաք՝ հարմարավետ, անվտանգ ու ժամանակակից»,- ասվում է հեքիաթում:
Իսկապես, գեղեցիկ է Նոր տարուց առաջ լսել, որ մենք կոմունիզմ, ներողություն, նոր քաղաք ենք կառուցելու: Այստեղ Ջիվանին կասեր՝ խելքի աշեցեք: Մի կողմից ասում են, թե խայտառակ տրանսպորտային միջոցներից ազատվելու համար 2-4 տարի է պետք, աղբը հազիվ են մաքրում, այն էլ 60-ականների բեռնատարներով, մյուս կողմից խոսում նոր քաղաքի մասին:
Իսկ ինչու ոչ: Եթե ունեն համապատասխան լսարան, ինչու նրանց չկերակրեն գեղեցիկ հեքիաթներով: Հաստատ կգտնվեն տասնյակ հազարավոր դուխով երեւանցիներ, որոնք հիմա աչքերը փակելով կտեսնեն այդ գեղեցիկ եւ նոր քաղաքը, որը հաստատ հետո կանվանվի Հայկավան՝ Կարգին Հայկոյի պատվին: Փակելով աչքերը կտեսնեն գերժամանակակից շենքեր, կանաչ տարածքներ, գերժամանակակից տրանսպորտային միջոցներ: Իսկ հետո կբացեն աչքերը եւ ջարդած գազելով կշտապեն կոմունալ վարձերը վճարելու, իահրեկ, մինչ այդ հայտնվելով իրենց շենքի կեղտոտ եւ ջարդված վերելակներում, որոնք, երբ աչքերը փակում են, վերածվում են շքեղ եւ անվտանգ վերելակների:
«Ամեն ինչ լավ է լինելու»,- ասվում է հեքիաթի վերջում։
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը