Խոսակցություն Արցախի թեմայով կլինի
Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ կանոնակարգը փոխվում է` գործընկեր երկրներին վերաբերող նոր շտրիխներ են ավելանում, ինչի տակ պետք է հասկանալ եթե ո՛չ Ադրբեջանի անդամակցում ՀԱՊԿ-ին, ապա` դիտորդ անդամի ներկայություն: ԱԳՆ աշխատակիցն ասաց. «Ադրբեջանը չի կարող դառնալ դիտորդ անդամ. դա բացառված է»:
Ինչո՞ւ: «Հիմնական եւ դիտորդ անդամ կարող են դառնալ այն երկրները, որոնք միմյանց հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Եվ հետո` Ադրբեջանին ամենեւին էլ պետք չէ դառնալ ՀԱՊԿ դիտորդ անդամ` հազար ու մի պատճառով»: Պուտին-Փաշինյան հանդիպմանը ղարաբաղյան խնդիրը կարծարծվի՞, փորձագետների մի մասը կարծում է, որ հենց Ադրբեջանի դիտորդ անդամ դառնալու համար կարող են «դեմ տալ» ղարաբաղյան խնդիրը։
«Չկա նման բան՝ դեմ տալու որեւէ խնդիր չի լինի։ Խոսակցություն, անշուշտ, կլինի Ղարաբաղի հետ կապված, հիմա պահը չէ, որ Ռուսաստանն այդ հարցում որեւէ արմատականություն դրսեւորի։ Այլ հարց է, որ արեւմտյան ծրագիր լինի, ասենք` խաղաղություն, տնտեսական աջակցություն` տարածքների դիմաց, ինչին Ռուսաստանը դեմ կլինի, սակայն այս պահին նման բան նույնպես չկա»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար