Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք և Մամեդյարովին, և Ալիևին

lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել։ Նա ասել է, որ արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել: Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը։

Սա այն պատասխանն է, որ իր մեջ պարունակում է այն գաղափարը, որ եթե Ադրբեջանը խոսում է Արցախի հետ իր հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին գոնե վերադառնա բանակցային լիարժեք ձևաչափին և խոսի Արցախի հետ։ Սա այն պարզ հրամայականն է, առանց որի հնարավոր չէ հակամարտությունը կարգավորել։ Ինչ պետք է, մենք արդեն ասել ենք և Մամեդյարովին, և Ալիևին, և աշխարհին։ Փոխվարչապետն ասել է, որ սա մեր իրավունքն է, որը և միջազգային նորմ է, և փաստ է, և մեր կամքի արտահայտությունն է։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կանի հնարավոր ամեն ինչ և նշել է, որ չեն սահմանում ժամկետներ։ Ինչպես եք գնահատում Զախարովայի հայտարարությունը, արդյոք Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման համար։

Հակամարտության կարգավորման համար պետք է առաջին հերթին կողմերն ունենան կամք և պատրաստակամություն, իսկ Ադրբեջանը չունի ոչ կամք, ոչ պատրաստակամություն հարցը կարգավորելու համար։ Նա այլ կարգավորում է ուզում՝ Արցախի ոչնչացումը։ Այստեղ Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի դերակատարությունը ոչ թե խնդրի կարգավորման, այլ խաղաղ կարգավորման մեջ է, և այստեղ և Ռուսաստանը, և Ֆրանսիան, և ԱՄՆ-ը, որպես համանախագահող երկրներ, անում են հնարավորը, որպեսզի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվի։ Շատ կարևոր է, որ Զախարովան ևս մեկ անգամ ասաց, որ որևէ ժամկետ չկա խնդրի կարգավորման համար։ Այսինքն՝ արհեստական որևէ ժամկետի մեջ տեղավորվելու պոպուլիստական հայտարարություններ չեն աշխատելու։ Ինչպես ժամանակին Պուտինն է ասել, և այլ համանախագահող երկրների ղեկավարներ, որևէ մեկը չի կարող պարտադրել հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են։ Այն, որ իրենք ասում են՝ ժամկետներ չկան, դա արդեն նշանակում է, որ պարտադրանք էլ չի կարող լինել։

Ցանկացած արհեստական միջամտություն կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, եթե պարտադրանքի նշույլներ լինի։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ դա հնարավոր չէ։ Դրա համար պետք է բնականոն զարգացում լինի։

Ինչո՞վ է պայմանավորված Արցախի խնդրի կարգավորման շուրջ այս ակտիվացումները՝ հատկապես Ռուսաստանի կողմից, երբ մեկ Լավրովն է հայտարարություն անում, մեկ Զախարովան։

Չեմ կարծում, որ ինչ-որ բան է տեղի ունենում, պարզապես այդպես լինում է, որպեսզի պահպանվի խաղաղ կարգավորման դինամիկան։ Մի պահ է եղել, երբ շատ լարված է եղել իրավիճակը տարածաշրջանում, հատկապես ապրիլից-օգոստոս ընկած ժամանակահատվածը։ Նաև հաշվի առնելով աշխարհքաղաքական իրավիճակի բարդությունը, Կովկասին հարակից տարածաշրջաններում առկա լարվածությունները, բնական է, որ այստեղ առանձնակի կարևոր հրամայական է դառնում կայունության և խաղաղության պահպանումը։ Հետևաբար, դրա հետ է կապված, որպեսզի շարունակական խաղաղ գործընթացն ապահովվի։

Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է Բաշ Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցածից, երբ հայ դիրքապահները ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգության ձայներ են լսել։

Պաշտպանության բանակը տվել է համապատասխան հաղորդագրությունը։ Մենք միշտ էլ ասել ենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, որն ամենաանսպասելի պահին կարող է ցանկացած քայլի դիմել։ Սա նույն ոճն է, այստեղ նոր բան չկա։

Ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ և օգնությա՞մբ։

Նաև նրանց աջակցությամբ, որովհետև նրանք ոչ միայն համանախագահող երկրներ են, այլև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը։ Նրանք անմիջական պատասխանատվություն են կրում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև գլոբալ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման համար։ Հետևաբար, իրենց դերակատարությունը խնդրի կարգավորման հարցում բավական մեծ է։ Իհարկե, դրա հետ մեկտեղ մեր բանակի, մեր համախմբվածության, ճիշտ արտաքին քաղաքականություն վարումից էլ է շատ բան կախված։