Արքայազն Հարին մտադիր է իր ընկերուհուն ծանոթացնել թագուհու հետ
Արքայազն Հարին մտադիր է իր ընկերուհուն՝ դերասանուհի Մեգան Մարքլին բերել պալատ եւ ծանոթացնել Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի հետ՝ Մայրերի տոնին։ Այս տարի տոնը ընկնում է մարտի 26–ին։
Արքայազնի մտերիմները չեն կասկածում նրա մտադրությունների լրջությանը։ Ավելին, արդեն լուրեր են տարածվել, որ զույգը հնարավոր է ամուսնանա այս ամռանը։
Ավելի վաղ «Ֆորս–մաժորներ» հեռուստասերիալի աստղը արդեն ներկայացվել էր արքայազն Վիլյամի տիկնոջը՝ Քեյթ Միդլթոնին։ Հարիի ընկերուհու եւ Քեմբրիջյան դքսուհու հանդիպումը բարեհաջող էր անցել։
Այժմ արքայազնը մտադիր է իր սիրելիին ներկայացնել նաեւ թագավորական ընտանիքի մյուս անդամներին։
Ավելացնենք, որ 2017 թվականի գարնանը թագավորական ընտանիքում եւս մեկ տոնախմբություն է նախատեսվում։ Ամուսնանում է Քեյթի քույրը՝ Փիփա Միդլթոնը։ Նշանակալի է, որ օրիորդը պայման է դրել, որ իր հարսանիքին պետք է ներկա գտնվեն միայն ամուսնացած զույգեր, որպեսզի ոչ մի ազատ աղջիկ չշեղի հյուրերի ուշադրությունը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ