Հայտնի են Մերկելի հետ բանակցությունների թեմաները Ռուսաստան այցելության ժամանակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Ռուսաստան այցելության ժամանակ, բացի այլ թեմաներից, շոշափվելու է նաեւ Ուկրաինայի խնդիրը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը սակայն հրաժարվել է նշել Գերմանիայի կանցլերի այցելության կոնկրետ ամսաթիվը։ Նա նշել է, որ երբ այցելության օրը համաձայնեցվի, երկու երկրների իշխանությունները այդ մասին միաժամանակ կտեղեկացնեն։
Իր հերթին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ Ռուսաստանում Պուտինի եւ Մերկելի բանակցությունների օրը արդեն համաձայնեցված է։
Ավելի վաղ, մարտի 9-ին, Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ մոտ ժամանակներս սպասում է Անգելա Մերկելի Ռուսաստան այցելությանը։
Բացի այդ, նա գերատեսչության ղեկավարին խնդրել էր` կանցլերին փոխանցել իր լավագույն ցանկությունները։
Փետրվարին Վլադիմիր Պուտինը նաեւ Ռուսաստան այցելության էր հրավիրել Գերմանիայի նորընտիր նախագահ Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերին։


















































Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Բնակչության մինչև 95%-ը պետք է իրեն ռուսաստանցի զգա․ Ռուսաստանի ազգային նոր քաղաքականության ռազմավարությունը
Թրամփը նշել է, որ իր կինը հավանում է Պուտինին
Ուկրաինան փորձում է հարձակումներով վախեցնել ռուսաստանցիներին. Պուտին
Ֆիդանը Մոսկվայում հանդիպելու է Պուտինի հետ. աղբյուր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ