Այսուհետ Ազգային ժողովը քաղաքականության հետ կապ չի ունենալու
Ասում են, որ կառավարող՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարը լինելու է Լիլիթ Մակունցը: Այո, այն նույն 35-ամյա Մակունցը, որը անցած ամիսներին ղեկավարում էր երկրի մշակույթի ոլորտը եւ այդ ընթացքում հիշվեց միայն նրանով, որ մի անգամ հումորով ասաց, թե ինքը հենց մշակույթն է:
Ի՞նչ է խորհրդանշում Մակունցի նշանակումը խմբակցության ղեկավարի պաշտոնում: Խորհրդանշում է այն, որ կառավարող դաշինքը նախընտրում է խորհրդարանը չքաղաքականացնել: Հակառակ դեպքում ինչպե՞ս կամ ինչով բացատրել, որ խմբակցության ղեկավարը լինելու է մեկը, ով քաղաքականության հետ երբեք կապ չի ունեց:
Մեկ անգամ եւս ընդգծում ենք, Լիլիթ Մակունցը քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Եւ նույնիսկ անցած յոթ ամիսներին կապ չի ունեցել: Դժվար չէ կռահել, որ կապ չի ունենալու նաեւ հետագա յոթ եւ մյուս ամիսներին:
Եւ հիմա հարց՝ ինչո՞ւ հենց նա:
Ավելացնենք, որ Ազգային ժողովի նախագահ լինելու է Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Մանե Թանդիլյանը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար