Բաքվում գիտակցել են բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը. Դավիթ Բաբայան
Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am–ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին։
«Մենք համարում ենք, որ ամեն հանդիպում գործընթացում յուրատեսակ ներդրում է։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, ապա կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։
Երկրորդ, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է։ Եվ երրորդ, Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախը:
Եթե կա համապատասխան պայմանավորվածություն եւ այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»,–նշել է Բաբայանը։
Հակառակ դեպքում, Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, եթե Ադրբեջանը միայն բառերով աճպարարություն է անում, ապա պետք է շարունակել երկար եւ քրտնաջան աշխատանքը, սակայն պետք է հիշել, որ բանակցություններին այլընտրանք չկա։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...