Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոան՝ Հայաստանի գավաթակիր Ռոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելուն Ինչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակը ESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակը Արսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտով Կենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ Պոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել է Մուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում» Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝ BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրար Զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի

Նոան՝ Հայաստանի գավաթակիրՌոբերտ Լևանդովսկին հակված է Մերձավոր Արևելք տեղափոխվելունԻնչպես են Ինտերի ֆուտբոլիստները տոնել հաղթանակըESPN մարզական պարբերականը հրապարակել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության նոր աղյուսակըԱրսեն Հարությունյանը RAF լիգայում նորամուտը կնշի Օլիմպիական խաղերի չեմպիոնի դեմ գոտեմարտովԿենտրոն վարչական շրջանում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներՊոլիկլինիկայում վիրավորելու և սպառնալիքի դեպք․ անձը ձերբակալվել էՄուրինյուի հետ ոչ մի խնդիր չունեմ, պարզապես չեմ ցանկանում նրան տեսնել «Ռեալում»Ֆրանսիայի իշխանությունները 42-օրյա կարանտինային միջոցառումներ են սահմանել՝BRICS-ի նիստին Իրանի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները բախվել են իրարԶենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր՝ Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՆիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել ԿարապետյանիՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համարՉեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են նախագծի համաձայնՀամայնքային ոստիկանները ընտրակաշառք տալու դեպք են բացահայտելՀանդիսավոր արարողություն՝ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ2027-ին Երևանում տեղի կունենա կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունըՆոր հուշագիր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջևՁերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով «Հայաստան» դաշինքի աջակիցների ձայնագրություն է հրապարակվելՀայաստանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում էՄԻՊ-ն այցելել է ԿԸՀ․ քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԱռողջական որոշակի վիճակի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջԿընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը, և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվըՊԵԿ-ը արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր. հրապարակվել են ապրիլ ամսվա արդյունքները Գրիբոյեդով գյուղի մի հողամասում ոստիկանները կանեփի թփեր են հայտնաբերելՁերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինքՊուտինը շատ շուտով կայցելի ՉինաստանՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման տարելիցին տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունՈւկրաինայում կալանավորվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ ԵրմակըԻրանը մեղադրել է Քուվեյթին իրանական նավի վրա հարձակման համարԺամանակակից արվեստի ոլորտում տարբեր ուղղություններով շարունակվելու են գործող հիմնական ծրագրերըՀայ ըմբիշը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունումՀայ ըմբիշները Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում 6 մեդալ են նվաճելԱնցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվելԿառավարությունը կապահովի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրման շարունակականությունըԵրևանում ձերբակալվել են հայր և որդի. հայտնաբերվել է կոկաինի ապօրինի շրջանառության դեպք Թատրոնը որպես վերասոցիալականացման միջոց․ նոր նախաձեռնություն՝ «Արմավիր» ՔԿՀ-ումԳրառման մեջ տեղ գտած դեղերը հասանելի են ՀՀ դեղատներումԿառավարության որոշմամբ հիմնանորոգվելու են կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներըCOP17 համաժողովին մասնակցող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի տրամադրման պետտուրքի վճարումիցՀայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի ԼիբանանինՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԸնտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կփոխվի. Ալեն Սիմոնյան Լատվիայի ամբողջ նախարարական կաբինետը հրաժարական է տալիսԵվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկըԱռևանգել են անչափահաս աղջկան, կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, տեսաձայնագրել և հրապարակել սոցցանցում․ մեղադրական վերդիկտ՝ 4 անձի վերաբերյալՀայաստանի մշտական բնակչությունն ավելացել էԱստանայում մեկնարկել են Տոկաևի և Էրդողանի բանակցություններըԿԳՄՍ նախարարին կից խորհրդի նիստում կքննարկեն մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը«Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլն ավարտվեց
Մշակույթ

Նկարիչների միությունն այսուհետ եւս դարձավ հեղափոխական, նկարներն էլ կարվեն դուխով

Դեկտեմբերի 15-ին Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ Նկարիչների միության 19-րդ համագումարը։ Թեպետ ՀՀ օրհներգը կեսից անջատեցին՝ ժամանակ խնայելու նպատակով, բայց նկարիչներին դա էլ չօգնեց արագ ինքնակազմակերպվելու համար։

Միության անդամներն իրար հանդիպել էին մեկ էլ 5 տարի առաջ՝ նախորդ համագումարի ժամանակ։ 1020 անդամ ունեցող Նկարիչների միությունից Հայաստանում բնակվողների թիվը կազմում է 720, որից էլ համագումարին ներկա էին 413-ը, որոշվեց՝ քվորում կա։ Առաջին իսկ րոպեներից համագումարը մեկնարկեց աղմուկ-աղաղակով, կես ժամից ավելի նկարիչների մի մասը թույլ չէր տալիս միության նախագահ Կարեն Աղամյանին բեմից ներկայացնել իր զեկույցը` պահանջելով, որ նախ համագումարը վարող նախագահ ընտրի, ապա նոր կարդա իր զեկույցը:

Հակառակ դահլիճից հնչող արձագանքներին, Աղամյանը կարդաց իր զեկույցը` համերաշխության կոչ անելով։ Նա մասնավորապես նշեց, որ մամուլում միության անդամներից շատերն իրեն են վերագրում այն թալանը, որ մինչեւ իրեն էր եղել՝ միաժամանակ նշելով, որ չի կարող նկարիչը նկարչին դատի տալ ու պահանջել 12 տարվա ազատազրկում: Աղամյանը չմոռացավ նաեւ բանսարկու անվանել նրանց, ովքեր մամուլում իրեն ու միությունը քննադատել են։ «Ինչո՞ւ են շատերը վատաբանում մեր միությունը՝ սա պատվե՞ր է, թե՞ անբավարարվածության արդյունք»,- իր խոսքում հռետորական հարցադրում արեց նա ու խոստացավ ամեն ինչ անել, որ ԱԺ-ն ընդունի օրենք ստեղծագործական միությունների, արվեստանոցների գույքահարկի մասին։

20 տարի միությունը ղեկավարած Աղամյանի զեկույցը պարբերաբար ընդհատվում էր նկարիչների ռեպլիկներով ու դժգոհություններով: Ժամանակը քիչ էր, արտահայտվողները՝ շատ։ Քանդակագործ, իրավաբան Վահան Գալստյանը, օրինակ, իր խոսքում ընդգծեց․ «Շարքային օրինախախտ է Կարեն Աղամյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրացել էր դեռ 2017-ի դեկտեմբերին։ Այս ընթացքում նա ապօրինի է ղեկավարել միությունը, եւ նրա բոլոր քայլերը եղել են ապօրինի»։ Նա հավելեց, որ դրանով էին պայմանավորված իրենց՝ մի խումբ նկարիչների բողոքի ակցիաները, որ նախաձեռնեցին 2018-ի ամռանը։ Սակայն Աղամյանը հակադարձեց՝ կանոնադրության մեջ նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, պատահական է գրվել, եթե կանոնադրությունն իր օգտին փոխեր, ապա կգրեր ոչ թե 4, այլ 6 տարի։

Գեղանկարիչ Գագիկ Աբրահամյանն իր ելույթում դիմեց Աղամյանին․ «Ամոթ է, Աղամյան Կարեն, մահացածներին մի հանի բեր, որ քեզ ձայն տան։ Բոլորը գիտեն, թե ոնց եւ ում միջոցով են վաճառվել միության սեփականությունները։ 20 տարի բան չես արել ու հիմա եկել ուզում ես նորի՞ց ընտրվել։ Կուշտ ենք արդեն»։

Նկարչուհի Նազիկ Ասլանյանն էլ առաջ քաշեց կանոնադրական մի քանի կետեր, որոնք անհրաժեշտ է փոխել, մասնավորապես այն, որ ՀՆՄ նախագահը կարող է դուրս գրել, օտարել ցանկացած բան, որը կանոնադրության համաձայն կհամարվի օրինական, եւ որի մասին գուցե իրենք՝ միության անդամները, կիմանան 20 տարի անց։ «Այս տարվա հունվարին կանոնադրություն է փոխվել, որին ոչ բոլորն են տեղյակ եղել։ Կանոնադրության մեջ կան կետեր նաեւ անչափահասների վերաբերյալ, որ նրանք նույնպես իրավունք ունեն ընտրելու, պետք է անչափահասներին հանել անդամակցությունից»,- ինչը միանշանակ ընդունվեց համագումարի մասնակիցների կողմից։ Կարեն Աղամյանն այստեղ էլ ձայնի իրավունք վերցրեց եւ նկատեց, որ կանոնադրությունը փոխեն, թե ոչ՝ իմաստ չունի, քանի որ այդ օրենքն ընդունվել է ԱԺ-ում։

Ելույթների ժամանակ նկարիչներն անվերապահորեն կողմ էին արտահայտվում փոփոխություններին։ ՀՆՄ անդամ Անուշ Առաքելյանը նշեց, որ ժամանակին, ինչպես շատերը, իր ձայնը տվել է Կարեն Աղամյանին, բայց այսօր պետք է փոխեն իրենց մոտեցումը եւ ձայն տան երիտասարդներին՝ միասին այդ փոփոխություններն անելու համար։

Համագումարը մի քանի անգամ ընդմիջվեց՝ դադար առնելու եւ տեխնիկական մի շարք հարցեր լուծելու համար։ Ի վերջո, ՀՆՄ նախագահի պաշտոնում առաջադրվեց 4 թեկնածու` նկարիչներ Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը եւ Հաղթանակ Շահումյանը, ով իր խոսքում նշեց, որ եթե իրեն ընտրեն, ապա հաջորդ համագումարը կլինի 2 տարի անց եւ ոչ ձմռանը, այլ ավելի բարենպաստ մի ժամանակ։ «Ինձ համար տարօրինակ է, որ 20 տարի անց նույն բաներն են խոստանում, մեր միությունը կարիք ունի իր եղած տարածքներն ամրագրելու»,- ասաց նա ու իր խոսքի վերջում ինքնաբացարկ հայտնեց:

«Ես որեւէ թայֆայի մեջ չեմ եղել ու չեմ լինի, որովհետեւ ազնիվ եմ ու գործի մարդ եմ, ում ընտրում եք, ազնիվ սրտով ընտրեք»,- իր ելույթի ժամանակ էլ հորդորեց Խաչիկ Աբրահամյանը։

Թեկնածուներից ամենաերիտասարդը՝ Սուրեն Սաֆարյանն էլ խոսեց միության աշխատանքի թափանցիկության մասին՝ նշելով, որ կառույցում կլինի խորհուրդ, որը կսատարի երիտասարդներին, ավելին՝ կստեղծեն հիմնադրամ, որը նպատակաուղղված կլինի ծրագրերի իրականացմանը։ Նա նաեւ ընդգծեց, որ 65-ից բարձր միության անդամներին ցուցասրահները կտրամադրեն անվճար, իսկ Եղեգնաձորում 2 նորակառույց քոթեջները համագործակցության սկզբունքով կընդունեն միության անդամներին։

Դահլիճի արձագանքից արդեն ակնհայտ էր, որ հիմնական հավակնորդը Սուրեն Սաֆարյանն է։ Ի վերջո, շուրջ 11 ժամ տեւած Նկարիչների միության համագումարն ավարտվեց կիսադատարկ դահլիճում։ Քվեարկությանը մասնակցած 351 նկարիչներից 60-ն իրենց ձայնը տվել էին Խաչիկ Աբրահամյանին, 82-ը՝ Կարեն Աղամյանին եւ 193-ը՝ Սուրեն Սաֆարյանին, ով իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Կարեն Աղամյանին, ապա բոլոր նրանց, ովքեր իրեն վստահել են։ «Նոր փուլ ենք սկսելու այսօրվանից եւ միմիայն մի ընտանիքի նման պետք է կարողանանք կառավարել»,- ասաց նա։

Նկատենք, որ 35-ամյա Սուրեն Սաֆարյանն Արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռը։ Ս․ Սաֆարյանը 2010-ից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013-ից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։

Համագումարի արդյունքում՝ քվեարկության կարգով ձեւավորվեց նաեւ 21 հոգուց բաղկացած նոր վարչության կազմ, որում մեջ ընդգրկվեցին Արամ Իսաբեկյանը, Սուրեն Սաֆարյանը, Լեւոն Աբրահամյանը, Աշոտ Թադեւոսյանը, Զարուհի Մուրադյանը, Փարավոն Միրզոյանը եւ այլք։

Նկարիչ, միության անդամ Գագիկ Խաչատրյանն ասում է, որ ընտրությունները, ըստ էության, անցան թափանցիկ։ Ինքն ընդգրկված էր հաշվիչ հանձնաժողովի մեջ եւ որեւէ խախտում չի նկատել, իսկ Կարեն Աղամյանի հանդեպ ցանկացած քննադատություն ընդունում է ռեալ, ավելին՝ կարծում է, որ դրանցից շատերը պետք է լինեն օրինապահ մարմինների տիրույթում, այդ թվում՝ այն հանգամանքը, որ միությունը 30 մլն դրամ պարտք է պետությանը․ «Դա մտահոգիչ է, հիմա նոր երիտասարդ կազմը եթե միայնակ, առանց ավագների կարծիքը հաշվի առնելու, որոշի նույն տրամաբանությամբ աշխատել, շատ արագ ժողովուրդը նույն ձեւով իրենց կմերժի։ Դրա համար պետք է մի քիչ թափանցիկ, խորհրդակցական մոտեցումներով աշխատել, որովհետեւ միությունը, նրա տները բոլոր անդամների սեփականությունն են։

Կա խնդիր նաեւ մասնաճյուղերի հետ կապված, մարզերից միայն 3-4-ում կան մասնաճյուղեր։ Այսինքն՝ վարչության անդամներ են դառնում այդ մասնաճյուղերի ներկայացուցիչները։ Դա շատ լավ բան է, բայց, օրինակ, Արարատի մարզը շատ մեծ մարզ է, որը, սակայն, քվոտա չունի, եւ ինձ չեն ճանաչում հենց այդ պատճառով։ Ես Սուրենին ասացի, որ պարտադիր քվոտաներ պետք է սահմանեն ամեն մարզի համար, որ մասնակցություն ունենան վարչության նիստերին»։
Խաչատրյանն ընդգծում է՝ ավելի վատ չեն կարող լինել, քան Կարեն Աղամյանի օրոք․ «Նա ընդհանրապես շատ փոքրիկ միջավայր էր ստեղծել իր համար՝ հենց 80-82 հոգուց բաղկացած, որոնք էլ ընտրեցին իրեն, իսկ այդ 82 հոգին 1․232 միության անդամի 10 տոկոսն էլ չեն կազմում։ Ես կուզեի, որ նոր նախագահը բոլորի համար նախագահ լինի»։

Միության անդամ, «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի համար կարեւոր էր այն հանգամանքը, որ համագումարը տեղի էր ունենում հենց այս տարի, երբ ՀՀ-ում այդպիսի ծանրակշիռ փոփոխություններ տեղի ունեցան, եւ կարեւոր էր տեսնել, թե հեղափոխությունը քաղաքական դաշտից դուրս ինչ-որ բան փոխե՞լ է նաեւ արվեստագետների մտածելակերպում։ «Ինձ համար շատ ուրախալի էր տեսնել համագումարի ընթացքում, թե ինչպես են արվեստագետները ձգտում փոփոխությունների, եւ դրա վառ արտահայտումն էին Սուրեն Սաֆարյանի թեկնածության առաջադրումը եւ հաղթանակը»։

Հարությունյանը ուրախ է նորընտիր նախագահի ծրագրային մի քանի կետերի համար, հատկապես կարեւորում է, որ ՀՆՄ-ն չլինի միանձնյա ղեկավարվող կառույց, այլ կառավարվի մասնագետների կողմից կազմված վարչության խորհրդի կողմից։ Նա կարեւորում է նաեւ աուդիտի հանգամանքը, որովհետեւ 20-25 տարի շարունակ միությունում կատարվել են գործընթացներ, որոնք պետք է պարզաբանվեն։ «Կարեւոր եմ համարում Նկարիչների միության կանոնադրության փոփոխութունը, եւ այսօր եթե ցանկանում ենք, որ միությունն ունենա արդյունավետ աշխատանք, առաջին հերթին պետք է կանոնադրությունը փոխել»,- ասում է նա ու հավելում, որ կարեւոր է նաեւ միության աշխատանքը Գեղարվեստի ակադեմիայի եւ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ միությունում վերանան բաժինները, որ նույնպես Խորհրդային Միության արգասիքն են։ Դրան զուգահեռ, վաղուց արդեն անհրաժեշտ է, որ միությունն իր մեջ ներառի նաեւ լուսանկարչության ոլորտը։


Սոնա Ադամյան

 

hraparak.am