«Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված սասուն Միքայելյանը ճոխ քեֆ է կազմակերպել «Սիրո կայարան»-ում (Տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքով Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ ստացած Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 15-ին մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանում։
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ խնջույքին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանի ընկերները, աջակիցները։
«Ես հպարտ եմ, որ դուք էս տարիների իմ չարչարանքը գնահատեցիք ոչ թե որպես Միքայելյան Սասուն, այլ որպես զինվոր, որ մեր երկրում հավատք կա, սրբություն կա, որ մեր երկրում տղերք կան, որոնք երբեք սրբապիղծ չեն դառնա՝ անտեսելով գումարը, պաշտոնը, շահը։ Էսօրվա հաղթանակը մեր մարզի հպարտությունն է, առավելությունը, որ մեր մարզով մենք կարողացանք Հայաստանի հանրապետությանը ապացուցել, որ "Mы не нищие, понимаете ребята?", մենք կարանք երկրում դեպի լավը ուղղություն պահենք»,– խնջույքի ժամանակ ասել է Սասուն Միքայելյանը։
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Սասուն Միքայելյանը Կոտայքի մարզում ստացել է 31739 ձայն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը