ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում և Էյրլի Լիտցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանների պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը։
Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի սենատորներին հնարավորություն տրվի առավել հստակություն մտցնել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի անխոհեմ առաջարկում, որը վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը անհամբեր սպասում է դեսպանի պաշտոնում Թրեյսիի թեկնածության հավանությանը և Հայաստանում նրա ծառայության անցնելուն, որտեղ նա լավ հնարավորություն կունենա բարելավելու հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար