Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Ինչպես եւ ինչու են Ադրբեջանում գեյերն ամուսնանում լեսբուհիների հետ

Ադրբեջանում, որտեղ միասեռականության մասին խոսելն ընդունված չէ, իսկ միասեռական կապերը, ինչպես կանոն, համարվում են անպատվություն, խայտառակություն, գեյերի եւ լեսբուհիների մի մասը ամուսնանում են միմյանց հետ: Ծնողները, սովորաբար, ուրախ են լինում. հարսանիքը, նրանց կարծիքով, կապահովի իրենց միասեռական երեխաների հանգիստ կյանքը, իսկ ազգականներն ու հարեւաններն ավելորդ հարցեր չեն տա, երիտասարդները «կբուժվեն», կհայտնվեն թոռներ: Այսուհանդերձ, հրաշք չի լինում:

Բի-բի-սին անդրադառնում է այն մարդկանց, որոնք լինելով միասեռական ձեւականորեն ամուսնացել են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

«Դու այս տունը կլքես կամ որպես կին կամ սավանի մեջ փաթաթված, մահացած»,- ասել է լեսբուհի Գյուլնուրի հայրը: 

Գյուլնուրը տնից փախել է մի քանի անգամ, բայց մայրը միշտ գտել եւ տուն է բերել: Գյուլնուրին տուն վերադառնալուց հետո սպասել է հոր դաժան ծեծը: Գյուլնուրն ամեն անգամ վերադառնում է, քանի որ չի դիմանում մոր աղիողորմ խնդրանքներին:

«Ես ցանկանում եմ հեռանալ ոչ միայն, որ միասեռական կին եմ, այլ նաեւ, որ վաղուց արդեն 18 չեմ եւ իրավունք ունեմ ապրել այնտեղ, որտեղ ցանկանամ»,- պատմում է Գյուլնուրը: 

Հերթական փախուստից եւ տուն վերադառնալուց հետո Գյուլնուրը հասկացավ, որ տնից հեռանալու միակ տարբերակը ձեւական ամուսնությունն է: 

ԼԳՏԲ համայնքի իրավունքների պահպանման սանդղակում Ադրբեջանը եվրոպական 49  երկրների շարքում զբաղեցնում է պատվավոր վերջին հորիզոնականը: Շատ ադրբեջանցիներ հպարտ են այս ցուցանիշով:

Միասեռական հարաբերություններն Ադրբեջանում հանցագործություն չեն համարվում սկսած 2000 թվականից, բայց ԼԳՏԲ համայնքի իրավունքները պաշտպանող օրենքներ դեռեւս գոյություն չունեն: Բնականաբար, արգելված են նաեւ միասեռական ամուսնությունները: 

Անցած տարի ոստիկանությունը մի քանի տասնյակ միասեռականների բերման է ենթարկել բաժանմունքներ: 

Գեյերն ու լեսբուհիները ձեւական ամուսնությունների համար զույգ գտնում են հիմնականում համացանցի օգնությամբ: Գյուլնարա Մեհտիեւան վկայում է, որ իրեն ձեւական ամուսնություն կազմակերպելու խնդրանքով դիմել են մեկ տասնյակից ավելի գեյեր եւ լեսբուհիներ:

«Մի կին կար, երեսունն անց, որ անգամ գումար էր առաջարկում, ասելով, որ եթե ձեւական չամուսնանա, ապա իրեն ծնողները բռնությամբ կամուսնացնեն մեկ այլ տղամարդու հետ»,- պատմում է Գյուլնարան: 

Ավանդաբար, Ադրբեջանում ծնողները հսկայական դերակատարում ունեն երեխաների ամուսնության եւ անգամ զուգընկերոջ ընտրության հարցում: «Գենդեր եւ զարգացում» կազմակերպության ղեկավար Քյամրան Ռզաեւը ասում է, որ միասեռականները ձգտում են ձեւական ամուսնությունների, քանի որ մեծ կախում ունեն ծնողների կարծիքներից, իսկ ծնողներն էլ՝ հարեւանների, ազգականների եւ բարեկամների կարծիքներից:

Բայց ձեւական ամուսնություններն էլ ունեն իրենց բարդություններն եւ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Շատ հաճախ ծնողները դեմ են արտահայտվում, որ իրենց որդին ամուսնանա տղամարդակերպ կնոջ հետ կամ իրենց դուստրն ամուսնանա կնաբարո տղամարդու հետ: 

«Ուզում ես ամուսնալուծվիր, բայց տուն չենք թողնի»

Հոր հերթական սպառնալիքներից մի քանի օր անց մեզ արդեն քաջածանոթ Գյուլնուրը պայմանավորվեց մի գեյի հետ ձեւական ամուսնության հարցով: 

Ծնողների ծանոթությունից շատ չանցած Գյուլնուրն ամուսնացավ: «Ես հարսի շորերով էի, այլ կերպ անգամ լինել չէր կարող»,- հիշում է Գյուլնուրը, որն ասում է, թե ամեն ինչ արել է ավանդական հարսանիքից խուսափելու համար, բայց հաջողությունը եղել է միայն հինայով ձեռքերի նախշազարդումից հրաժարվելը: 

Նորապսակները նյարդայնությունը հաղթահարելու համար հարբել են, ինչպես վկայում է Գյուլնուրը, իսկ հարսանիքից հետո քնել: Տհաճությունները սկսվել են հետո:

«Նորմալ ընկեր նա չդարձավ. հարսանիքից հետո նա անդադար ինձ հետ էր եւ անգամ չէր թողնում, որ ինձ մոտ զուգընկերուհիս գար, վիրավորում էր ընկերներիս»,- պատմում է ադրբեջանուհի լեսբուհին: 

Գյուլնարն ասում է, որ իր «ամուսնու» ընկերը հարսանիքից առաջ հեռացել էր, որից նա նյարդային էր դարձել:  

Անգամ այդ վիճակում փորձել է սեքսով զբաղվել Գյուլնուրի հետ, փորձեր անելով վերածվել նորմալ ադրբեջանցի տղամարդու: 

«Առաջին անգամ, երբ նա ինձ հարվածեց, հիշեցի հայրական տունս, իսկ այս ամբողջ ընթացքում ծնողներս, նրա ծնողները հետաքրքրվում էին, թե հղի եմ, թե ոչ»,- շարունակում է պատմությունը Գյուլնուրը: 

Համատեղ կյանքն ընդամենը քսան օրվա կյանք ունեցավ: Ծնողները Գյուլնուրին պարզ հասկացվրել էին, որ ամուսնալուծվելուց հետո տուն չեն թողնելու: 

Կրկին փախուստի մեջ 

Գյուլնուրը տեղափոխվեց ընկերուհու տուն, ընդունվեց աշխատանքի եւ սկսեց ամուսնալուծության գործընթացը, քանի որ ամուսինը չհամաձայնվեց ամուսնալուծվել: Նա մինչ օրս պաշտոնապես ամուսնացած է:

Գյուլնուրն արդեն կես տարի է Թուրքիայում է: «Թուրքիայում միասեռականներն ավելի նորմալ կյանքով են ապրում: Ստամբուլում գեյերը եւ լեսբուհիները չեն վախենում իրենց ընտանիքներից: Ես ճանաչում եմ մի քառասունամյա լեսբուհու, որն իմ տարիքի աղջիկ ունի, քանի որ 15 տարեկանում ստիպողաբար ամուսնացրել են: Հիմա նա երեխաներից չի թաքցնում իր փոխահարաբերությունները եւ շատ ազատ է»,- պատմում է Գյուլնուրը:

Գյուլնուրն ասում է, որ Բաքվում երեսունից բարձր լեսբուհի չի տեսել, բայց ենթադրում է, որ նրանք կան, բայց շատ գաղտնի կյանքով են ապրում: 

Նրա երազանքն է փող հավաքել, վերադառնալ Բաքու, ամուսնալուծվել եւ սիրած աղջկա հետ մեկնել Եվրոպա: 

Գյուլնուրի հեռու ազգականները շարունակում են մտածել, որ նա շարունակում է ապրել Բաքվում եւ ամուսնացած է:  

«Ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն»

Իսկ ահա Արիֆի մոտ ամեն ինչ ստացվել է: Նա արդեն մեկ տարի է երջանիկ ապրում է կնոջ հետ, որի հետ երբեք սեքսով չի զբաղվել: Նա ասում է, թե երջանիկ են միասին, եւ անգամ երեխայի են սպասում:

Ավելի ճիշտ նրանք ծրագրում են երեխա ունենալ արհեստական բեղմնավորման եղանակով:

Արիֆի «կինը» եւս երջանիկ է, քանի որ այս ամուսնությամբ խուսափեց ստիպողական ամուսնությունից եւ գյուղ տեղափոխվելուց:

Արիֆը մշտական զուգընկեր չունի, բայց գոհ է իր սեռական կյանքից եւ հաճույքներից: Նա նշում է, որ երբ հայտնվի այն տղամարդը, որի հետ կուզեր համատեղ կյանքով ապրել, կսկսի անգամ մտածել այդ մասին:

Top-News.am