Հիշենք ոչ վաղ անցյալը. Փաշինյանի անեկդոտը եւ Մուկուչյանի պատասխանը
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով աջակցություն նախագահական ընտրություններում։ Սերժ Սարգսյանն ԱՄՆ է ուղարկում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Երկու օր անց Սարգսյանին զանգում է Օբաման ու ասում. «Քո արածն արա՞ծ է։ ԱՄՆ նախագահի ընտրություններում դու ես հաղթել»,- հանրության շրջանում հայտնի այս հումորն այսօր խորհրդարանում բարձրաձայնեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նրանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ հաշվետվությունը։
Ի դեպ, հաշվետվությունն առանձնակի հետաքրքրություն չառաջացրեց պատգամավորների շրջանում։ Հումորը պատմելուց հետո Փաշինյանը հավելեց. «Պարոն Մուկուչյան, սա այն է, ինչ որ տեսնում է ժողովուրդը եւ օգտագործում է բանահյուսության մեջ։ Ընտրախախտումները շատ կարեւոր պետական հարց են, որի ֆոնին, ցավոք սրտի, ձեր կերպարն ահա այսպիսին է»։
Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Հարցն այն չէ, որ իմ հասցեին եք վատ բաներ ասում, այլ հարցն այն է, որ ժողովուրդը ձեզանից ամեն ինչի վատ փաթեթավորմանն է սպասում: Այն, ինչ դուք ասեցիք իմ հասցեին, կարծում եմ, դուք էլ լավ գիտեք, թե ինչ է ասել Թումանյանը ձեր տեսակի մասին… ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան»։

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026