Ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել՝ տանը նստելն է. Վիգեն Սարգսյան
Ես մեծ ակնկալիք ունեմ, որ այսօր մեր հանրությունն ակտիվորեն կմասնակցի քվեարկություններին. դա չափազանց կարեւոր է, հատկապես երկրի համար վճռորոշ պահերին պետք է համախմբվածություն եւ անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում ունի, ամենավերջին բանը, որ այսօր կարելի է անել՝ տանը նստելն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
«Պետք է գնալ եւ քվեարկել: Գնալ եւ գիտակցված ձայնը տալ այն ուժին, որի հետ կապվում է երկրի ապագան՝ լինի գործող իշխանությունը, թե նրան հակակշռող որեւէ ուժ:
Երկրորդ բանը, որ ակնկալում եմ, այն է, որ օրվա վերջին կունենաք ավելի համախմբված հասարակություն: Ես այսօր քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որեւէ մեկի մտքով երբեւէ չի անցնի հասարակությունը բաժանել սեւերի եւ սպիտակների: Դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձեւավորում: Իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամու, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր: Մեր մարտահրավերները շատ մեծ են, մեր ունեցած պաշարները այդ մարտահրավերներից անհամեմատ փոքր են»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ այս քվեարկությունից հետո կունենանք երկիր, որտեղ գոնե այն հարցերում, որտեղ մեր համար կենսական նշանակություն ունեն՝ անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի, հետեւողականության վրա եւ չենք աննի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար