«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայտարարությունը Ջրառատի դեպքերի կապակցությամբ
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 12-ին ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի եւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի ակտիվ մասնակցությամբ, հրազենի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ:
Հնչել են կրակոցներ:
Ակտիվիստների ջանքերով կրակողը՝ Լեռնիկ Երանոսյանը վնասազերծվել է:
Միջադեպից հետո բերման են ենթարկվել բացառապես դաշինքի կողմնակիցները: Ավելին, իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկել իրավիճակի հետագա լարումը թույլ չտալու համար: Արդյունքում, մարտի 14-ին ՀՀԿ-ականները հրոսակային հարձակում են գործել 16-ամյա պատանու վրա, նրան դաժան ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածքներ: Քիչ անց գյուղապետարանից անակնկալ հարձակման են ենթարկվել պատանուն օգնելու դուրս եկած նրա հարազատները: Այս անգամ նրանց դեմ կիրառվել է ինքնաձիգ, ընդ որում դեպքի վայրում ներկա են եղել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք կրկին որեւէ բան չեն ձեռնարկել այս հանցագործությունը կանխելու ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային եւ այլ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել չորս հոգի, այդ թվում մեկ պատանի, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:
Միմյանց հաջորդող զինված միջադեպերի ընթացքը երկրում տիրող անպատժելիության արդյունքն է, որը հղի է անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունները եւ իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Հակառակ դեպքում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կընկնի կառավարող կուսակցության՝ ՀՀԿ-ի վրա, որը փորձ է անում վախի մթնոլորտում պահել ՀՀ քաղաքացիներին, նպատակ հետապնդելով թույլ չտալ նրանց ազատ կամարտահայտությունը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբ
Ք.Երեւան, 14 մարտի 2017թ.


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...