Օրենքների չիմացությունը եւ քաղաքական անգրագիտությունն արդարացման հիմք չեն հանդիսանում
Իմ Քայլը դաշինքում կան նորմալ և պարկեշտ մարդիկ։ Ինձ մի բան է հետաքրքրում, արդյոք հասկանում եք, որ այն, ինչ կատարվում է, ու այն ինչ կատարվելու է, ու այն, ինչ Աստված չանի, կատարվի, անհատապես պատասխանատու եք։ Նման գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում Ստեփան Դանիելյանը։
«Այնպես չի լինելու, որ ասեք, բա մենք ինչ կապ ունենք, մենք որոշում կայացնող չենք։ Օրենքների չիմացությունը և քաղաքական անգրագիտությունն արդարացման հիմք չեն հանդիսանում:
Դուք արդեն իսկ ձեզ վրա պատասխանատվություն եք վերցրել ու ընտրություններից հետո այդ պատասխանատվությունը շատ ավելի ծանր է լինելու։ Թիմային մտածելակերպից դուրս եկեք, լինում են իրավիճակներ, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա ու թիմի շահերը դառնում են երկրորդական՝ կոլեկտիվ պատասխանատվության, կամ կոլեկտիվ անպատասխանատվության սկզբունքը սկսում է չգործել։
Անօրինականության, անսկզբունքայնության, խոսքը դրժելու, արտաքին քաղաքականության մեջ ծանր վիճակում հայտնվելու համար դուք պետք է արտահայտվեք։ Դա է ձեր միակ հնարավորությունը, դարձեք ինքնուրույն սուբյեկտներ»,–գրել է Ստեփան Դանիելյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար