Ընտրողների մի մասին շարունակում են ուղղորդել
Երեւանյան սրճարաններում համառ լուրեր են շրջանառվում, որ ճնշումներ են գործադրվում փոքր եւ միջին գործարարների վրա, նրանցից պահանջելով ձայն բերել կառավարող կուսակցության պատգամավորի թեկնածուների օգտին:
Արդեն իսկ կարելի է տեսնել հացի փռերի, տաքսի սերվիսների, փոքրիկ խանութների սեփականատերերի մտահոգ դեմքերը, որոնք թուղթն ու գրիչը ձեռքներին այս ու այն կողմ են շտապում:
Երեկ երեւանյան բակերից մեկում գտնվող տաքսի ծառայություններից մեկում ահա այսպիսի իրավիճակ էր:
Տաքսիստներին մոտեցավ տաքսի ծառայության խոժոռ դեմքով տնօրենը, որն իր մոտ հրավիրեց կանչի սպասող հինգ տաքսիստի եւ նրանց հրահանգավորեց, որ ընտրության օրը պետք է քվեարկել Նիկոլի դաշինքին, իսկ հետո շրջել մյուս էջը եւ քվեարկել էսինչին:
- Բայց մենք ո՞նց կարող ենք երկու հոգու քվեարկել,- վախվորած հարցրեց տաքսիստներից մեկը:
- Արա, հո դեբիլ չես, քեզ ասում եմ՝ կարող ես, ու դա երկու հոգու չի: Դաշինքին քվեարկում ես, հետո կշրջես թուղթը ու կքվեարկես չորսի էսինչ համարին:
- Լավ, շեֆ, ոնց ասես: Իսկ ո՞ւմ ենք ընտրելու: Ո՞վ է:
- Արա որ ասեմ իբր հիշելու ես: Մեր ախպերն ա: Կընտրես ու վերջ: Հասկացա՞ք:
Իսկ հետո տաքսիստները խոստացան ընտրել, գլուխները կախեցին եւ հեռացան մտորելու: Իսկ ինչ որ մեկն ասում էր, թե ոչ ուղղորդելու են, ոչ բան: Փաստորեն միայն տասը հազարականները չեն բաժանում:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար